00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բանդան գնում է սեպտեմբերի 1-ը նշելու». Գիտելիքի օրը՝ քաղաքականության ու շոու բիզնեսի հայտնիների էջերում

© Sputnik / Asatur YesayantsПервый раз в первый класс
Первый раз в первый класс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ հայտնիներն իրենց և բոլոր երեխաներին շնորհավորում են Գիտելիքի և դպրության  օրվա առթիվ։

Համացանցն այսօր ողողված է ուսումնական տարվա առաջին օրվա դպրոցական լուսանկարներով։ Հայ հայտնիներից շատերն instagram-ի իրենց էջերում հրապարակել են իրենց երեխաների լուսանկարները և շնորհավորել դպրոցականներին ու ուսուցիչներին։

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն instagram-ի իր էջում  նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված են իր երկու զավակները՝ դուստրը և որդին։

«Երկու ՀՀ հպարտ և գիտելիքով լեցուն քաղաքացիներ։ Շնորհավոր բոլորիս գիտելիքի տոնի առթիվ»,-լուսանկարին կից գրել է նախարարը:

View this post on Instagram

A post shared by Arsen Torosyan (@atorosyanofficial) on

Ըստ տեղեկությունների՝ նախարարի զավակները սովորում են Երևանի «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում։

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ևս տոնական տրամադրություն ունի։ Այսօր նա դստերն առաջին անգամ է դպրոց ճանապարհում։

«Գիտությունը մեր ապագան է։ Իմ փոքրիկ հրաշքն էլ այսօր գնաց մեր ապագան կերտելու»,- Facebook-ի իր էջում գրել է Սուրենյանը, հրապարակելով դստեր լուսանկարը։

Դիզայներ Անահիտ Սիմոնյանը և երգիչ Հայկոն իրենց որդուն ՝Արմանին, ուրախությամբ են դպրոց ճանապարում։ Արմանը սովորում է երրորդ դասարանում։

Այսօր Անահիտ Սիմոնյանն instagram-ի իր էջում  տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, որ երիտասարդ զույգը մեծ ոգևորությամբ է տղային դպրոց տանում։

«Բանդան գնում է սեպտեմբերի 1-ը նշելու»,-տեսանյութին կից գրել  է Անահիտը։

View this post on Instagram

A post shared by Anahit Simonyan (@anahitsimonyan) on

 Րոպեներ անց երիտասարդ մայրիկը հրապարակեց  որդու լուսանկարը և անկեղծ խոսեց իր հետևորդների հետ։

«Ահա և իմ երրորդ դասարանցին։ Ես այժմ ձեզ կպատմեմ ողջ իրականությունը։Կարծում եմ, որ հեչ պարտադիր չէ, որ երեխային սեպտեմբերի 1-ի համար  գնեք միայն դասական հագուստ, եթե իհարկե, ձեր երեխան դասական հոգուստի սիրահար չէ։ Այժմ գրեթե բոլորը սպորտային  հագուստ են կրում։ Ես անիմաստ եմ համարում մեկ օրվա հարմար երեխայի համար դասական հագուստ գնելը, որը նա միայն մեկ օր է հագնելու։ Օրինակ՝ Արմանի դասական  կոշիկներն արդեն փոքր են իր ոտքին,մենք դեռ չենք հասցրել նոր կոշիկներ գնել նրան։ Կարևորը՝ մեր տրամադրությունը շատ բարձր է »,-գրել է Անահիտը և շնորհավորել բոլոր երեխաների սեպտեմբերի 1-ը։

View this post on Instagram

A post shared by Anahit Simonyan (@anahitsimonyan) on

Հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ևս  ուրախ տրամադրությամբ է իր որդուն՝ Հայկին, դպրոց ճանապարհում։ Հայկը սովորում է  «Հայ ասպետ» դպրոցում , հաճախում է շախմատի և լողի:

Դերասանուհին instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել  որդու հետ։

«Արդեն 2րդ դասարան ...բարի երթ Հայկս»,- լուսանկարին կից գրել է Անահիտը։

View this post on Instagram

A post shared by Anahit (@anahitkirakosyanofficial) on

Հայտնի երգիչ Սարո Թովմասյանը, որն իր ամուսնության լուրը շատ երկար ժամանակ գաղտի էր պահում, դստեր՝ Վիկայի հետ լուսանակար է հրապարակել  և շնորհավորել գիտելիքի օրը։

«Քեզ բարի երթ դեպի գիտելիքի աշխարհ»,- լուսանկարին կից գրել է երգիչը։

View this post on Instagram

A post shared by Saro Tovmasyan (@sarotovmasyan) on

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 1-ը՝ որպես Գիտելիքի օր, Հայաստանում  նշվում է սկսած 1984 թվականից: ԽՍՀՄ փլուզումից հետո էլ օրը մնաց պաշտոնական տոն՝  ԽՍՀՄ կազմում եղած պետությունների համար։ Այն նախկինի պես նշում են Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ղազախստանում, Թուրքմենստանում, ինչպես նաև՝ Չեխիայում և Մերձբալթյան երկրներում։ Այդ երկրներում նոր ուսումնական տարին շարունակում է սկսվել աշնան առաջին օրվանից՝ սեպտեմբերի 1-ից։

Լրահոս
0