06:03 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Սահմանային ուղեկալ հայ-թուրքական սահմանին

Այստեղից է սկսվում Հայաստանը… Երեք սահմանների խաչմերուկում ապրողների մասին

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
100830

Այս սահմանային ուղեկալը հայկական, վրացական ու թուրքական սահմանների հատման կետում է․ այստեղ տարբեր ազգության սահմանապահներ են ծառայում:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ Արփա լեռնային լճի մոտ են հատվում երեք սահմանները՝ Հայաստանի, Վրաստանի ու Թուրքիայի: Մի քանի ամիս առաջ տեղացիներն այստեղ զբոսաշրջիկների էին «ձերբակալել»: Ի պատասխան հարցերի` «ո՞վ եք, ու՞ր եք գնում, ինչի՞ համար» զբոսաշրջիկները թույլտվություն էին խնդրել «Արփա լիճ» ազգային պարկ մուտք գործելու համար, ու ինչ-որ բան բացատրել: Բայց նրանց ոչ ոք չէր հասկացել՝ դե արի ու գյուղում խոտհարքի ժամանակ գերմաներենի կամ անգլերենի գիտակ գտի: Ստիպված էին ազգային պարկի տեսուչների և սահմանապահների կանչել: Հետո, հասկանալով, ինչն ինչոց է,  գյուղացիները երկար ներողություն էին խնդրել ու նրանց լավ հանգիստ մաղթել:

Пограничная застава на армяно-турецкой границе
© Sputnik / Asatur Yesayants
Սահմանային ուղեկալ հայ-թուրքական սահմանին

Ոմանք կծիծաղեն՝ մարդկանց կյանքը կյանք չէ ու խոտից բացի ոչինչ չեն տեսնում, ահա և ինքնահաստատվում են՝ իրենց թուրքերի դեմ կռվողների դեր վերապահելով: Իրականում գյուղացիների մոտ «հին երևանյան» սովորություն է մնացել, որին երևանցիներն արդեն հետ են վարժվել: Այստեղ տան դռները չեն փակում, ով մտավ՝ հյուր է:

Село Еризак, Ширакская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants
Երիզակ գյուղ, Շիրակի մարզ

«Երբ ԽՍՀՄ-ը փլուզվում էր, ու Ղարաբաղում արդեն ամեն ինչ սկսվել էր, մեզ սահմանապահներն ասացին, որ թուրքերը սահմանով մեկ գնդացրորդներ են շարել», - պատմում է Սոս Մուրադյանը` Երիզակ գյուղից: Թուրքիայի ներկայիս սահմանն այստեղից երկու կիլոմետր հեռավորության վրա է: Այն կողմը Կարսի բերդն է: Այստեղի բնակիչներից շատերն այնտեղ կոտորածից փրկվածների թոռներն ու ծոռներն են:

«Ասացի՝ «Ո՞ր պոստում մարդ չի հերիքում: Ինձ ինքնաձիգ տվեք, ես դեռ չեմ մոռացել՝ ինչպես են կրակում: Տվեցին, բարձրացա, տեսնեմ՝ այն կողմից արդեն տանկ են բերել, ու թնդանոթի փողը մեր կողմ ուղղել: Ծնկներս լարել կանգնել եմ: Սպան ասում է՝ մի վախեցիր, ուղղակի այդպես վախ են ներշնչում: Պարզվեց՝ այդպես էլ կա, տանկը կանգնեց, ցուցադրական դեսուդեն պտտվեց ու գնաց: Խորհրդային սահմանին այն չէր կրակի: Բայց ես մտածում եմ, որ մենք էլ այն ժամանակ պոստերում ավելորդ չէինք»,- ասում է Մուրադյանը:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունում բազում հայ սահմանապահներ կան: Ոմանք մոտակա գյուղերից են, ոմանք՝ Գյումրիից, Սևանից, նաև Երևանից, այն էլ՝ «Երրորդ մասից»: Այնտեղ ապրող Սոսի ընկերներն ու հարևաններն ամբողջ ամառ տանջվում են շոգից: «Դե, իսկ ես էլ այստեղ եմ փրկվում, - ժպտում է, նրա ուղեկալում ամռանը 7-8 աստիճան է: - Գնանք մեզ մոտ, սուրճ խմենք:

Сос Мурадян, житель села Еризак, Ширакская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants
Սոս Մուրադյան, Երիզակ գյուղի բնակիչ, Շիրակի մարզ

  Աշնան վերջից մարդաբոյ ու անծայրածիր ձյուն է դնում: Դրսում պետք է բահով ճանապարհ բացել, իսկ ներսում, նեղ սենյակներում` չորս-հինգ ամիս ապրել։

Մարդիկ հաճախ են չեղած բանի համար կռվում, աննշան առիթներով: Քաղաքում դա ամենուր է, ու, արդեն, չես էլ նկատում...Կերեք՝ ձեզ համար սեխ ու ձմերուկ ենք կտրել...»

Լուկա Դուդկա

Խորհրդային տարիներից երևանյան դպրոցներում պաստառներ են մնացել ԽՍՀՄ հայաստանցի հերոսների անուններով: Դպրոցներից մեկում լուսանկարների վրա գրիչով նկարել են: Ինչ-որ մեկը ծիծաղելի է համարել Լազար Չափչախովի ազգանունը:

Бюст Героя Советского Союза Луки Дудки на заставе  пограничных войск РФ в Армении
© Sputnik / Asatur Yesayants
ԽՄ հերոս Լուկա Դուդկայի կիսանդրին

Այդ կործանիչ օդաչուն մահացել է 42 թվականի ապրիլին՝ Նովգորոդի մոտ, ընկերոջը փրկելիս, ու առաջին հայն էր, որը պատերազմի ժամանակ հերոսի կոչում ստացավ: Իսկ ինչ-որ մեկը ծիծաղել է «Լուկա Դուդկա» անուն-ազգանվան վրա: Այդ սպան Լենինականի սահմանային ջոկատից ճակատ էր մեկնել ու զոհվել 45թ-ի ապրիլին:

Արդեն մարտի սկզբին Լուկա Մինովիչը ծանր վիրավոր էր, բայց նա չթողեց իր զինվորներին: Անձամբ նրանց հարձակման տարավ: Նա նվազագույն կորուստներով իրականացրեց Դնեպրի գետանցումը: Այդ փայլուն գործողության մեջ Լուկա Դուդկան առանձնացավ ոչ միայն հրամանատարի հասունությամբ, այլև անձնական խիզախությամբ: Ուղեկալում մինչ այժմ պահում են հին թերթը՝ իրենց հրամանատարի սխրանքի նկարագրությամբ։ Արփի լճի մոտ գտնվող Լենինականի ջոկատ երիտասարդ սահամանապահին տեղափոխել էին 30-ականների սկզբին: Հրամանատարի ու նրա ընտանիքի կյանքը միաձուլվել էր Հայաստանի հետ, տեղացիները դարձել էին նրա ընկերներն ու օգնականները: Նա մահացավ հաղթանակից երկու շաբաթ առաջ:

Музей одной из застав пограничных войск РФ в Армении
© Sputnik / Asatur Yesayants
Թանգարան Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կայաններից մեկում

«Մեզ մեծ վստահություն են ցուցաբերել ու դա պատիվ է՝ ծառայել Խորհրդային Միության հերոս Լուկա Դուդկայի անվան ուղեկալում: Մենք այստեղ թանգարան ունենք, որտեղ նրա անձնական իրերն ենք պահում», - ասում է սպաներից մեկը: Լուկա Դուդկան ուկրաինացի էր, գեղջկական ընտանիքից: Այստեղ՝ Լենինականի ջոկատում, նա պաշտպանում էր Խորհրդային Հայաստանի բնակիչներին ավազակների խմբերից, որոնք գալիս էին թուրքական կողմից անասուն և ունեցվածք գողանալու: Մինչ այդ նույն ծառայությունը կատարում էին տարբեր ազգությունների կարմիր բանակայինները:

Бойцы, служившие в Ленинаканском пограничном отряде в Армянской ССР
© Sputnik / Asatur Yesayants
ՀԽՍՀ Լենինականի սահմանային ջոկատում ծառայած զինվորները

Այժմ այստեղ ծառայում են սահմանապահներ Շիրակից և Հայաստանի մյուս մարզերից, ինչպես նաև Մոսկվայից, Կալինինգրադից, Խակասիայից, Թաթարստանից:

Հազարավոր սահմանապահներ

Տեղացիները սահմանապահների լավագույն օգնականներն ու դաշնակիցներն են: Եթե տարածքում անծանոթ կամ կասկածելի մարդիկ են հայտնվում, սահմանապահներն այդ մասին միանգամից են իմանում: Ուղեկալի պատմության մատյանում և Դուդկայի կենսագրականում այդ առիթով գրված է․ «Ճիշտ հասկանալով սահմանապահ զորքերի խնդիրները՝ նա հաճախ էր հանդիպում տեղացիների հետ, բացատրական աշխատանքներ իրականացնում»:

Герой Советского Союза Лука Дудка (справа) с фронтовыми товарищами
© Sputnik / Asatur Yesayants
ԽՄ հերոս Լուկա Դուդկան` ֆրոնտի ընկերների հետ

Դա ձևական աշխատանք չէր: Մյուս էջում մենք տեղեկանում ենք, որ միայն չորս տարվա ընթացքում (1932-1935 թթ) սահմանապահ գյուղերի ու շրջանների բնակիչները 102 սահմանախախտ են ձերբակալել: Ուղեկալի թանգարանում պահվում է ժողովրդական կամավորական ջոկատների անդամ, սահմանապահ Մեղրաշատ գյուղի բնակիչ Հովակիմ Քոչարյանի շնորհակալագիրը:

Այստեղի ռուս սահմանապահները տեղացիների մոտ «դասընթացներ» են անցել: Բոլորը գոնե մի քանի բառ հայերեն գիտեն (թեև տեղացիները շատ լավ խոսում են ռուսերեն): Բացի այդ, նրանք սովորել են խորոված անել ու նարդի խաղալ: Իսկ ամենակարևորը սովորեցնելու կարիք չկա:

«Արդեն ավելի քան տասը տարի է այստեղ եմ: Կարծում եմ՝ իսկական Հայաստանը կարելի է տեսնել ոչ թե մայրաքաղաքում, այլ այստեղ», - ասում է կալինինգրադցի սպան:

«Այստեղ դռները չեն փակում: Անծանոթների առաջ էլ միանգամից սեղան են բացում: Չեն հարցնում՝ ինչի համար է եկել ու ինչ է ուզում: Նույնիսկ անծանոթը քեզ կարող է անհրաժեշտ ամեն ինչ տալ: Առանց փոխադարձ օգնության այս վայրերում անհնար է ապրել: Եթե մարդ գոնե մեկ անգամ «մինուս երեսունի» ժամանակ ձնաբքի մեջ է ընկել, նա կհասկանա՝ ինչի մասին է խոսքը»:

Застава погранвойск РФ в Армении
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանում Ռուսաստանի սահմանապահների պահակակետը

Այստեղ սպաների լրացուցիչ ճաշաբաժին հասկացություն չկա, նրանք սերժանտների ու շարքայինների հետ մի ճաշարանում են սնվում: Ձմեռային ամսիների համար այստեղ մթերք են բերում ու հավասար բաժանում: Ինչպես և`տարվա մյուս եղանակներին:  Ամփոփում Բնականաբար, այստեղ ամեն ինչ չէ, որ կարելի է տեսնել ու իմանալ: Բայց կարելի է ու պետք է խոսել սպայի ու մարդու պատվի, բարոյականության, սեփական անձի մասին մոռանալու և ուրիշներին օգնելու կարողության մասին՝ ազգությունների չբաժանելով:

Ըստ թեմայի

Զորակոչվել էին Հայաստանից, զոհվել` նացիստական ճամբարներում. անհետ կորածների անվանացանկը
Հայաստանի ասորական համայնքը դատարանի միջոցով կփորձի հասնել արդարության. ումն է Սբ Աստվածածինը
Հայաստանում էլ խուրմա կա. հայ մասնագետների նոր համակարգը կօգնի գյուղացիներին
Հայաստանում 10 անգամ կավելանա արևային էներգիայի արտադրությունը. նոր նախագծեր են քննարկվում
Արարատը կհասնի Արարատին. Սուդանում ծնված իտալացի հայը էսկիմոսական սահնակավազքի վարպետ է
թեգերը:
հայեր, հայ, սահմանապահ, Սահման, Վրաստանի Հանրապետություն, Թուրքիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ