03:50 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Արտյոմ Հակոբյան

«Ո՞նց եք, ախպերներ». երգիչ Tyom-ը Comedy Club–ի մասնակցին սովորեցրել է հայերեն խոսել

© Photo: Facebook / Tyom Hakobyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
134 0 0

Ռուս երգիծաբանն ու հայ երգիչը Սոչիում խնջույքի ժամանակ «հայավարի» են խոսել։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Արտյոմ Հակոբյանը, որը Հայաստանը ներկայացնում էր «Նոր ալիք – 2019» երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթում, Instagram–ում տեսանյութ է հրապարակել Comedy Club–ի մասնակից Դեմիս Կարիբիդիսի հետ, որտեղ նրանք հայերեն են խոսում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от TyomOfficial (@tyomofficial)

Դեմիս Կարիբիդիսը Tyom–ին հարցնում է. «Ո՞նց եք, ախպերներ... առողջություն», երգիչը պատասխանում է` շատ լավ։

Այս ամենը տեղի է ունենում աղմկոտ խնջույքի ժամանակ, որը, հավանաբար, վարում էր նաև Դեմիս Կարիբիդիսը։

Թբիլիսիում ծնված 37–ամյա հույն Դեմիս  Կարիբիդիսը (իսկական ազգանունը` Կարիբով) երգիծաբան է ու Կուբանի հավաքականի ՈւԱՀ (Ուրախների և հնարամիտների ակումբ) մասնակից։ Նա Ռուսաստանում ու հետխորհրդային տարածքում ամենամեծ պահանջարկ ունեցող երգիծաբաններից է։

Tyom–ը ներկայացնում էր Հայաստանն ու իններորդ տեղն զբաղեցրեց «Նոր ալիք – 2019» մրցույթում։ Նա հինգերորդ համարի տակ էր ելույթ ունենում ու կատարում էր «Let me feel you»  երգը։ Երաժշտության հեղինակը Գոռ Սուջյանն է, խոսքերի հեղինակը Աննա Հարությունյանն է։

Ըստ թեմայի

Քաոսը ներդաշնակության է վերածում. ֆրանսիահայ երգիչը`հայրենիքի, Ազնավուրի հետ դուետի մասին
«Սա մի հրաշք տոն է». Երևանի թրջված զբոսաշրջիկները և՛ զարմացած են, և՛ հիացած. լուսանկարներ
Արարատը կհասնի Արարատին. Սուդանում ծնված իտալացի հայը էսկիմոսական սահնակավազքի վարպետ է
թեգերը:
«Նոր ալիք» երգի մրցույթ, երգիչ, հայեր, հայ, Հայաստան

Գլխավոր թեմաներ