20:19 21 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. արխիվային լուսանկար

ՍԴ-ի մոտ բողոքի ակցիաներ են. ներսում քննում են Ռոբերտ Քոչարյանի դիմումը

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (343)
20201

Վարդգես Գասպարին ի նշան բողոքի՝ նորից պառկեց, իսկ Քոչարյանի կողմնակիցները գոռում են «Քոչարյա՛ն, հերոս»:

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանի  բակում բողոքի ակցիաներ են: Փողոց են դուրս եկել և՛ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, և՛ նրան պատժել պահանջողները:

Սահմանադրական դատարանն այսօր Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի  (որը վերաբերում է խափանման միջոցի հիմքերին) և 35-րդ հոդվածի՝ (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառելու մասին) Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Գործով զեկուցողներն են Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը: Գործով որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավել են նշված Քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը:

ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի գործի քննությանը։

Համաձայն ՍԴ որոշման՝ Գրիգորյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նա Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդն է:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը, ելնելով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունից, օգոստոսի 28-ին աշխատակարգային որոշմամբ հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով՝ օգոստոսի 29-ին կայանալիք նիստը։ 

Դատախազները գործը ձգձգելու միտում ունեն. Ռոբերտ Քոչարյան
Հիշեցնենք նաև, որ մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվեց և ուղարկվեց ՍԴ:

ՍԴ–ն վարույթ էր ընդունել 300.1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխանելու հարցի քննության դիմումը։

ՍԴ-ն Քոչարյանի գործով հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

ՍԴ–ն նաև որոշել էր Քոչարյանի գործի վարույթը կասեցնել` մինչև ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովից պատասխանները ստացվեն։
Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (343)

Ըստ թեմայի

«Չի՛ կարելի դուխով ոչինչ չանել». Կարեն Քոչարյան
Համոզված եմ, որ արդարադատությունը կհաղթի. Սարգսյանը շնորհավորել է Քոչարյանին
Ռոբերտ Քոչարյանի թե՛ տրամադրությունը, թե՛ տեսքը տեղն է. Լևոն Քոչարյան
թեգերը:
Դատարան, Բողոքի ակցիա, Սահմանադրական դատարան, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ