14:48 15 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Լևոն Քոչարյան. արխիվային լուսանկար

Քոչարյանները ոչ մի գույք էլ չեն հանել վաճառքի. Լևոն Քոչարյանը հերքում է լուրը. տեսանյութ

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (304)
167 0 0

Ընտանիքի անդամներից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տեսակցել չեն թույլատրում միայն ավագ որդուն:

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե իրենց ընտանիքը մի քանի միլիոն արժողությամբ գույք է վաճառքի հանել:

«Բացարձակ ապատեղեկատվություն է, որևէ անշարժ գույք վաճառքի չի հանվել»,- factor.am-ի լրագրողի հարցին ի պատասխան պնդեց Լևոն Քոչարյանը:

Նա ասաց նաև, որ այս ընթացքում այցելել է հորը, նա դժգոհություններ չունի:

Ընտանիքի անդամներից Քոչարյանի հետ տեսակցել չեն թույլատրում միայն ավագ որդուն՝ Սեդրակին:

Անդրադառնալով քրեական գործին` Լևոն Քոչարյանն ասաց, որ այդտեղ իրավական ոչինչ չկա:

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանն այսօր Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի  (որը վերաբերում է խափանման միջոցի հիմքերին) և 35-րդ հոդվածի՝ (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառելու մասին) Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Գործով զեկուցողներն են Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը: Գործով որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավել են նշված Քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը:

ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցում գործի քննությանը։

Համաձայն ՍԴ որոշման՝ Գրիգորյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նա Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդն է:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը, ելնելով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունից, օգոստոսի 28-ին աշխատակարգային որոշմամբ հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով՝ օգոստոսի 29-ին կայանալիք նիստը։ 

Հիշեցնենք նաև, որ մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվեց և ուղարկվեց ՍԴ:

Դ–ն վարույթ էր ընդունել 300.1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխանելու հարցի քննության դիմումը։

ՍԴ-ն Քոչարյանի գործով հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Վերաքննիչը Քոչարյանների գործով միանգամից երկու բողոք է մերժել. պաշտպանական թիմ
ՍԴ–ն նաև որոշել էր Քոչարյանի գործի վարույթը կասեցնել` մինչև ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովից պատասխանները ստացվեն։
Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (304)

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նոր դատավորին խնդրել են անհապաղ դատական նիստ հրավիրել
2008-ի մարտի 1-ի ու 1996թ- ի հոկտեմբերի 6-ի տարբերությունը. Քոչարյանի փաստաբանը նոր փաստեր է ներկայացրել
ՍԴ–ն հետաձգել է Քոչարյանի դիմումների քննության գործով կայանալիք նիստը
Համոզված եմ, որ արդարադատությունը կհաղթի. Սարգսյանը շնորհավորել է Քոչարյանին
թեգերը:
Անշարժ գույք, Լևոն Քոչարյան, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ