01:01 24 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Միհրան Պողոսյան

ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. ինչ է իրականում տեղի ունեցել. դեսպան

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
95020

ՌԴ դատախազությունը ՀՀ-ից լրացուցիչ փաստաթղթեր է պահանջել։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ-ն չի մերժել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ՀՀ-ին արտահանձնելու դիմումը: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«ՌԴ դատախազությունը ՀՀ-ից արտահանձնելու անհրաժեշտությունը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր է պահանջել»,- ասաց նա:

Դեսպանի համոզմամբ՝ տեղի է ունենում զուտ իրավական գործընթաց։

Հիշեցնենք` Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝  նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Միհրան Պողոսյանի վերաբերյալ նոր փաստեր են բացահայտվել

Պողոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր ապրիլի 19-ին Պետրոզավոդսկ քաղաքում:

թեգերը:
Դեսպան, Վարդան Տողանյան, Միհրան Պողոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ