17:25 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Շտապօգնության ավտոմեքենա

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. վարորդին չեն հասցրել հիվանդանոց տանել. տեսանյութ

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1821)
108 0 0

Մեքենան գլխիվայր շրջվել է Գյումրի-Արմավիր ճանապարհին: Վարորդը տեղում մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Գյումրի քաղաքի բնակիչ, 57-ամյա Սամվել Մ.-ն իր վարած «ГАЗ 24» մակնիշի, 45 OՏ 980 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ում, դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է: Վարորդը տեղում մահացել է:

Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

ՀՀ ԱԻՆ կայքը տեղեկացնում է, որ վթարի մասին ահազանգը նախարարությունը ստացել է ժամը 16:58-ին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1821)

Ըստ թեմայի

Պարզվել է Երևան–Բաթում միկրոավտոբուսի վթարից զոհվածների ինքնությունը. մանրամասներ
Ողբերգական ավտովթար Շիրակում. վարորդը տեղում մահացել է
Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից տուժածներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ
թեգերը:
հիվանդանոց, Մահ, վարորդ, Շիրակի մարզ, ավտովթար

Գլխավոր թեմաներ