15:12 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
194 0 0

Տարիներ շարունակ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հեծանիվով է երթևեկում։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ի եղբայրը հեծանիվով է տնից եկեղեցի գնում։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Մոսկվայի հայ առաքելական եկեղեցու լրագրող Ալվարդ Նազարյանը։

«Հեծանիվով տուն և եկեղեցի։ Եվ այսպես՝ տարիներ շարունակ»,–գրել է Նազարյանը` լուսանկարին կից։

Նշենք, որ Գարեգին Բ–ի եղբայրը Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն է, որը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդն է։

Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 2001թ.–ի ապրիլից,  Գարեգին Բ–ի հայրապետական բարձր տնօրինությամբ, նշանակվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքությունում՝ Հայ Եկեղեցու ներկայացուցիչ։

2001–ի սեպտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան ձեռնադրել է եպիսկոպոս։ 2013–ի սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին շնորհվել է Արքության պատիվ՝ որպես նրա նվիրյալ և նախանձախնդիր ծառայության գնահատական։

ՀՀ վարչապետը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ եկեղեցում

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնում հակահեղափոխական հեծանիվով. տեսանյութ
Արսեն Թորոսյանը մարտահրավեր է նետում. նա հեծանիվով մեկնում է Մասիս
Նրան ոչինչ չի կանգնեցնի․ ինչո՞ւ է ֆրանսիացի Թեոն որոշել հեծանիվով Հայաստան գալ
Գողացել են Գոռ Վարդանյանի եղբոր հեծանիվը
թեգերը:
Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, հեծանիվ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ

Գլխավոր թեմաներ