00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունիքում հովիվների սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցПАСТБИЩЕ БАРАН ПОЛЕ ПЕЙЗАЖ
ПАСТБИЩЕ БАРАН ПОЛЕ ПЕЙЗАЖ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կատարվել են հարցաքննություններ, խոսակցություններ կան, որ սպանությունից առաջ հովիվները թեժ վիճել են:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Սյունիքում երկու հովվի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:05-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Տորունիք բնակավայրի արոտավայրում հայտնաբերել է հորը և համագյուղացուն՝ մահացած վիճակում»,–նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Охотничье ружье - Sputnik Արմենիա
Սարսափելի դեպք Սյունիքի մարզում․ երկու դիակ է հայտնաբերվել

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել Սյունիքի մարզի բնակիչ, 1968թ. ծնված տղամարդու դին՝ գլխի գագաթային շրջանի վնասվածքներով, և նույն մարզի բնակիչ, 1992թ. ծնված երիտասարդին՝ կզակի ստորին հատվածում հրազենային վնասվածքով, ինչպես նաև՝ վերջինիս դիակի կողքին՝ 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:

Ճամբարակում 29 տարեկան հովիվ է կորել
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` սպանությունը։

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են փորձանմուշներ:

Сельские будни, Ехегис, Вайоц Дзор - Sputnik Արմենիա
Շիրակի մարզում հովիվները կայծակնահարվել են. մեկը մահացել է

Տուժողներին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ տղամարդիկ հովվություն էին անում. տարածքում հայտնաբերվել է նաև նրանց հոտը։ Ըստ գյուղում առկա խոսակցությունների՝ նրանք թեժ վիճել են իրար հետ, ինչի ժամանակ էլ տեղի է ունեցել սարսափելի դեպքը։

Լրահոս
0