06:46 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.29
  • GBP711.93
  • EUR610.71
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
59 0 0

Դատավորը խորհրդակցությունների սենյակից կվերադառնա սեպտեմբերի 6-ին։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Կարագանդայի քննչական մեկուսարանում արտագնա դատական նիստ է կայացել Ամանորի գիշերը տեղի ունեցած սպանության վերաբերյալ։ Մեղադրվողների թվում ՀՀ քաղաքացիներ կան։

Sputnik Ղազախստանը հայտնում է, որ գործը բաղկացած է 63 հատորից։ Ամբաստանյալները 12–ն են: Նրանցից 11–ը կալանքի տակ են։ Տասներեքերորդը` ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանը, մինչ այժմ Ռուսաստանին չի արտահանձնվել։ Նրան հաջողվել է սպանությունից անմիջապես հետո հատել սահմանը, բայց Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզություն հայտարարվելուց հետո տեղի իրավապահները ձերբակալել են նրան։

Նախնական լսումները տեղի են ունեցել մեկուսարանում, որտեղ ութ ամիս դատի են սպասել բոլոր կասկածյալները։ Գործը վարել է հատուկ քննչական դատարանի դատավորը։ Տուժած կողմը նիստի ժամանակ ասել է, որ իրենք միջնորդություն չունեն։ Փոխարենը միջնորդություն են ներկայացրել մեղադրյալների պաշտպանները:

Հայերն ու ադրբեջանցիները մի սեղանի շուրջ են եղել. Կարագանդայի միջադեպի մանրամասները

Փաստաբան Տատյանա Ռիբակլինայի խոսքով` Մալխասյանը (մեղադրյալներից մեկը) չի մասնակցել կռվին ու զենք չի ունեցել, տուժածները նրա նկատմամբ բողոք չունեն։ Բացի այդ` նրա ցուցմունքները մեկը մյուսին չեն հակասում։ Նա միջնորդություն է ներկայացրել, որ իր հանդեպ խափանման միջոց կալանքը փոխվի։

Տատյանան ընդգծել է, որ գործն անհրաժեշտ է վերադարձնել դատախազին։ Ամբաստանյալների ևս երկու պաշտպան նման միջնորդագրեր են ներկայացրել, որոնց սատարել են մնացած փաստաբանները։

Բացի այդ, պաշտպանները կարծում են, որ անհրաժեշտ է վերաորակավորել մեղադրական ակտի հոդվածները։ Դատախազն ասաց, որ չպետք է բավարարել միջնորդագրերը, կամ պետք է լուծել դրանք դատավարության ընթացքում։

Դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր դանակահարությամբ։ 23-ամյա մի երիտասարդ մահացել էր, ևս երեքը` վնասվածքներ ստացել։

Դրանից հետո սոցցանցերի օգտատերերը սկսեցին գրել, թե վիճաբանությունն ազգամիջյան հողի վրա է եղել։ Տեղեկություններ տարածվեցին, որ հայ ընտանիքները լքում են իրենց տները, վախենում են բացել իրենց խանութներն ու ռեստորանները, բայց երկու կողմն էլ հերքեցին այդ տեղեկությունները։

Կարագանդայի ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի գործով կասկածյալ, ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանը միջադեպից անմիջապես հետո փախել էր երկրից։ Նրան ձերբակալել էին հունվարի 9–ին՝ Օմսկի մարզի տարածքում։ Ավելի ուշ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնել էր, որ Գուրուրյանն անձամբ է ներկայացել Օմսկ քաղաքի իրավապահ մարմիններին, որտեղ և ձերբակալվել է։  Ավելի վաղ նա տեսաուղերձ էր ձայնագրել, որում ասում էր, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի իշխանությանը, եթե նրանք կապահովեն իր անվտանգությունը։ Նա պնդում է, որ կապ չունի սպանության հետ։

Ըստ թեմայի

Չի կարելի ազգամիջյան երանգ տալ Կարագանդայի դեպքին. Թաթոյանը հարցը քննարկել է Շակիրովի հետ
Քննարկել են հայերի մասնակցությամբ վեճի մանրամասները. ի՞նչ է Կասիմովը խոստացել Օսիպյանին
Արմեն Գրիգորյանը Կարագանդայի դեպքը քննարկել է Ղազախստանի նախագահի օգնականի հետ
Հայաստան են եկել ոչ թե քննիչները, այլ Ղազախստանի ՆԳՆ ծառայողները. ոստիկանություն
թեգերը:
Կարագանդա, Դատավոր, Դատարան, հայեր, հայ, Սպանություն, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ