11:40 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Սմարթֆոնով մարդիկ

Նոր սերնդի Android-ն արդեն հասանելի է. ինչ նորամուծություններ կլինեն սմարթֆոններում

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (135)
95 0 0

Տարատեսակ բետա տարբերակներից հետո Android 10-ի պաշտոնական տարբերակը թողարկվեց։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Google-ը թողարկել է Android 10-ը, և այն արդեն հասանելի է բոլոր Pixel սմարթֆոնների համար։ Մյուս սարքավորումները կթարմացվեն ավելի ուշ։ Այս մասին նշված է օպերացիոն համակարգի պաշտոնական կայքում։

Ընկերությունը սմարթֆոնների կառավարումը տեղափոխել է ժեստերի «դաշտ»: Ավելացվել է ամբողջովին մութ թեման, իսկ օպերացիոն համակարգը «սովորել է» հարմարվել օգտատիրոջը մեքենայական ուսուցման շնորհիվ։

Android 10-ում նոր գործառույթներ են ավելացել։ Օրինակ` լսողական ապարատները այսուհետ հնարավոր է օգտագործել որպես անլար գարնիտուր։

Փարիզում կտուգանեն չափազանց աղմկոտ մեքենաների վարորդներին

Նոր գործառույթից կարող են օգտվել Pixel 3, Pixel 3 XL, Pixel 3a և Pixel 3a XL սմարթֆոնների օգտատերերը։ Դրա համար ReSound LiNX Quattro, Beltone Amaze ու Cochlear Nucleus 7 ապրանքանիշների լսողական ապարատներ են անհրաժեշտ։ Google-ն օպերացիոն համակարգի այդ հատվածի ելակետային կոդը տեղադրել է բաց հասանելիությամբ։ Այդ իսկ պատճառով գործառույթը շուտով հասանելի կլինի նաև այլ սմարթֆոնների համար։

Օգտատերերին մնում է սպասել թարմացումներին։

Այ քեզ բան․ «ինքնակապկպվող» մարզակոշիկները, ոսկե անլար ականջակալները և «խելացի» սեղանը

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (135)

Ըստ թեմայի

Instagram-ը սեփական մեսենջերը կունենա․ ինչ գործառույթներ է ունենալու նոր գործիքը
Disney-ը պատրաստվում է թողարկել «Առյուծ արքա» և «Ալադին» խաղերի HD ռիմեյքները
«Յանդեքս. Տաքսի» հավելվածի միջոցով հնարավոր կլինի ուղղաթիռ պատվիրել
թեգերը:
Google, Android, սմարթֆոն

Գլխավոր թեմաներ