11:39 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Հհ ոստիկանություն

Արնանման հետքեր, պարկուճներ. Մալաթիա-Սեբաստիայի կրակոցների դեպքով քրգործ է հարուցվել

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1801)
38 0 0

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների գործով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2019թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1957 և 1974թթ.-ին:

Նախնական տվյալներով՝ 2019թ. սեպտեմբերի 4-ին, ժամը 18:50-19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենայի միջից հրազենից կրակահերթ է արձակվել 1957 և 1974թթ.  ծնված տղամարդկանց ուղղությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (Սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով(Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Երկու անձ ճանաչվել է տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ: Առգրավվել են դեպքի պահին տուժածների հագին եղած հագուստները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատագենետիկական:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի/անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1801)

Ըստ թեմայի

ՀՔԾ-ում քննվող` Գագիկ Խաչատրյանի գործի նախաքննությունը կշարունակի ԱԱԾ-ն
Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ–ն մանրամասներ է հայտնում
Ինչո՞ւ է ՀՀ–ին` զենքի մատակարարման տենդերի տապալումից հետո քրգործ հարուցվել
թեգերը:
Մեղադրանք, Քրեական գործ, կրակոց, Երևան

Գլխավոր թեմաներ