20:51 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
52 0 0

«Ձյունիկ–սառնարանում» և «Մալաթիա մոլում» օրերս բռնկված հրդեհի նոր վարկած է սկսել շրջանառվել։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ծիծաղելի է համարում վարկածը, թե «Ձյունիկ–սառնարանում», ինչպես նաև «Մալաթիա մոլում» հրդեհի բռնկման պատճառն այդ ընկերությունների` ռիսկային խմբում լինելն է։ Այս մասին Անանյանն ասաց կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում։

«Ծիծաղելի վարկած է դա։ Ո՞վ է նման բան ասում: Երևի կան մարդիկ, որ պարապ են, ու մտածում են այդպիսի վարկածներով հանրությանը զվարճացնել»,–ասաց նա։

Հարցին, թե ճի՞շտ է, որ այդ ընկերությունները ռիսկային գոտում են, Անանյանը պատասխանեց, որ 900 նման ընկերություն կա, և ցանկում ներառված բոլոր ընկերությունների անունները չի հիշում։

Երկու քարի արանքում. ՊԵԿ–ը ՀԴՄ սարք չունեցողներին ծայրահեղ դեպքերում կտուգանի

Հիշեցնենք, որ օգոստոսի 19–ին խոշոր հրդեհ էր բռնկվել «Ձյունիկ սառնարան» ընկերությունում, որը փրկարարներին հաջողվեց մարել միայն օգոստոսի 25–ին։

«Մալաթիա մոլում» խոշոր հրդեհ էր բռնկվել օգոստոսի 24-ին, որը մարվեց օգոստոսի 25–ի առավոտյան։

Ըստ թեմայի

«ՊԵԿ-ը ղեկավարում է նախկին իշխանության կադրերից մեկը» հրապարակումը զայրացրել է Անանյանին
ՊԵԿ–ում խնդիրներ են առաջացել. հարկ վճարողները չեն կարողանում հաշվետվություն ներկայացնել
ՀՀ ներմուծվող ավտոմեքենաները սահմանից մինչև ոստիկանություն երթևեկում են առանց համարանիշի
Երկու քարի արանքում. ՊԵԿ–ը ՀԴՄ սարք չունեցողներին ծայրահեղ դեպքերում կտուգանի
ԱԱԾ–ն ՊԵԿ–ից Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ փաստաթղթեր է պահանջել
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Դավիթ Անանյան, Մալաթիա մոլ, «Ձյունիկ սառնարան», հրդեհ, Հայաստան

Գլխավոր թեմաներ