00:41 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
133 0 0

1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ու ավելի քան 30 տարի բնակարանի սպասող ընտանիքներին բնակարանի գնման վկայագրեր են տրամադրվել, բայց հնարավո՞ր է արդյոք պետության տրամադրած գումարով բնակարան գնել։ Բնակիչները սրտնեղում են։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 5-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը բնակարանի գնման վկայագրեր հանձնեց մարզի Գետք, Հացիկ և Ախուրյան համայնքների 14  ընտանիքի։

Գիշերօթիկո՞ւմ, թե՞ պայմաններից զուրկ տանը. որտե՞ղ է երեխան ավելի ապահով

ՀՀ կառավարության որոշմամբ` ընտանիքներից մեկին առձեռն գումար տրամադրվեց` կիսակառույց շինության շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու  համար։

Վկայագրերը տրամադրվում են  ՀՀ կառավարության`«Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակարան կորցրած  ընտանիքներին վկայագրեր տրամադրելու ծրագրի» շրջանակում։

Губернатор Ширака Тигран Петросян вручил сертификаты на приобретение жилплощади 15 семья области (5 сентября 2019). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Բնակարանի գնման վկայագիր

Ընտանիքները հնարավորություն ունեն բնակարան գնել հանրապետության ցանկացած բնակավայրում։ Ձեռքբերվող  բնակարանը պետք է անպայման համապատասխան լինի  պահանջվող նորմերին՝  լինի սեյսմակայուն, ունենա կոմունալ հարմարություններ։ Վկայագրի իրացման  համար  վերջնաժամկետ է  սահմանված դեկտեմբերի 20-ը։

Առաջին հայացքից գայթակղիչ թվացող ծրագիրը շահառուների շրջանում մտահոգությունների տեղիք է տվել։ Բնակիչները  վստահեցնում են՝  այս  պայմաններով ու նախատեսված գումարով չեն կարողանում բնակարան գտնել։

«Գյումրին պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում»․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Վարդանուշ Քերոբյանը Շիրակի մարզի Հացիկ գյուղից է։ Երկրաշարժին կորցրել է  4 սենյականոց բնակարանն  ու այս ընթացքում տնակում բնակվել է։  Բնակարան ունենալը տիկին Վարդանուշի  երազանքն  է, բայց կնոջ համար մտածմունք  է՝  ինչպե՞ս  գնել բնակարան, երբ հատկացված գումարով հազիվ 1 սենյականոց կարելի  է գնել։

Жительница села Ацик Вардануш Керобян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վարդանուշ Քերոբյան, Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակիչ

«Երկրաշարժի ժամանակ 43 տարեկան էի, թոռս տնակում ծնվեց, հիմա արդեն 2 երեխա  ունի, ու դեռ  տնակում ենք։ 4 միլիոն 3 հարյուր երեսունվեց հազար  դրամ են տվել, էդ գումարով պարզ է, որ չենք կարողանա  բնակարան գնել։ Տեսնինք ինչ  ենք անելու։ Այդքան գումարով նույնիսկ կիսակառույցի շինարարությունն  չենք  կարող ավարտել»,- նշեց տիկին Վարդանուշը։

Նույն խնդրի առաջ է հայտնվել  նաև Գետքի բնակիչ Համասփյուռ Մանուկյանը։

Жительница села Гетк Амаспюр Манукян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Համասփյուռ Մանուկյան, Շիրակի մարզի Գետք գյուղի բնակիչ

«Կորցրել եմ 2 սենյակ, բայց տրամադրվող գումարով  Գյումրիում 1 սենյականոց էլ դժվար է  գտնել, գյուղում  էլ վաճառվող տուն չկա։ 2 սենյականոցի համար մոտ 26 հազար դոլար են ուզում, բայց մեր գումարը մոտ 19 հազար է։ Գումար էլ չենք կարող ավելացնել»,- սրտնեղում է կինը։

Նշենք, որ այս  տարի տրամադրվող վկայագրերի քանակը  15-ն է։ Մյուս՝  140  ընտանիքներին վկայագրեր կհատկացվեն հաջորդ տարի։

Վկայագիրը տրամադրվում է յուրաքանչյուրի կորցրած բնակարանի ու տվյալ տարածքի բնակարանի շուկայական արժեքի համամասնությամբ։

 

 

 

Ըստ թեմայի

Այսուհետ Գյումրիում կիրականացվի ցիվիլ առևտուր. մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարից նվեր ստացան
Լուրջ նպատակներով ու մեծ պատվիրակությամբ. Գյումրին հյուրընկալել է իտալացիներին
Շիրակի մարզպետարանի ծառայողական մեքենաների շարժն ու վառելիքը կվերահսկեն նոր մեխանիզմով
«Մեր ոտքը պետք է երկարացնենք մեր վերմակին համապատասխան». Սուրեն Պապիկյանը՝ Գյումրիում
Գյումրիում թունավորվածներից 43–ը դուրս են գրվել հիվանդանոցից. նրանցից 9–ն անչափահաս էին
թեգերը:
Մարզպետ, բնակարան, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ