00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ շահագործման կհանձնվի Գյումրու ավտոմաքսատունը. հայտնի է բացման օրը

© Sputnik / Aram NersesyanАраратский таможенный терминал
Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊԵԿ նախագահն աշխատանքային խորհրադակցություն է անցկացրել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում և քննարկել շինարարական աշխատանքների ընթացքը։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Դավիթ Անանյանն հերթական աշխատանքային այցով մեկնել է Գյումրի: Նրա գլխավորած աշխատանքային խումբը շրջել է շինհրապարակում, դիտարկել աշխատանքային գործընթացը և արձանագրել, որ ավտոմաքսատան շինարարական աշխատանքների տեմպերն այդքան էլ չեն գոհացնում: Այդ մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Машины на пункте МРУ - Sputnik Արմենիա
Մինչև տարեվերջ Արարատյան ավտոմաքսատունն ավելի երկար կաշխատի. ՊԵԿ–ի հայտարարությունը

«Նախանշված ժամկետները պետք է պահպանել, և եթե ընթացքում անհրաժեշտությունն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից այժմ ավտոմաքսատան համար նախատեսված 5,5 հեկտարում է մեծածավալ շինարարություն ընթանում: Կոմիտեի ղեկավարը վերահաստատել է, որ շենքը  շահագործման կհանձնվի հեկտեմբերի 11-ին։

«Շինարարությունը քայլ առ քայլ իրականություն է դառնում: Աշխատուժի պակաս էլ չկա: Այժմ շուրջ 160 հոգի է այստեղ աշխատում, սակայն հետագայում՝ 24-ժամյա գրաֆիկի անցնելիս` աշխատողների թիվը կարող է հասնել 350-ի: Իսկ տարածքում ստորգետնյա ջրերի բարձրացումը խնդիր չի առաջացնի. դեռևս նախագծման փուլում  հետազոտություններ են արվել, ճարտարապետական ու շինարարական լրացուցիչ խնդիրներ են դրվել և հաղթահարվել: Հիմքերն ամուր են,  բետոնացման ծավալները՝ նախատեսվածից ավելին: Շենքը շահագործման կհանձվի սահմանված ժամկետում»,-  ասել է կոմիտեի ղեկավարը:

Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա
Գումարի վատնո՞ւմ, թե՞ անհրաժեշտություն. ինչ հարց է լուծելու Գյումրի տարած մաքսատունը

Դավիթ Անանյանն էլ ընդգծել  է, որ ավտոմաքսատունը հոկտեմբերի 11-ին բացելը կարևոր մարտահրավեր է իրենց համար:

«Մենք ինքներս մեզ համար մարտահրավեր և այդպիսի նշաձող ենք սահմանում: Կարծում եմ` ցանկացած ոլորտում, եթե ցանկացած նախաձեռնության մեջ հավակնոտ նշաձող չես սահմանում,  ուղղակի հաջողություն չես ունենում և առաջընթաց չես ապահովում»,- ընդգծել է Անանյանը:

Շրջայցի ընթացքում ի հայտ եկած խնդիրների մասին ՊԵԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Նա հանձնարարել է ի մի բերել շինարարական թերացումներն ու շտկել դրանք: Դավիթ Անանյանն ընդգծել է շինարարական աշխատանքները բարձր որակով և ժամանակին ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:

Դեղձերն անցան, խնդիրը մնաց․ ինչ չեն կարողանում կիսել «Սպայկան» ու ռուս մաքսավորները

Գյումրու ավտոմաքսատունը նույնպես մեկ պատուհանի սկզբունքով իրականացնելու  է ծառայություններ: Իսկ դա նշանակում է, որ կկատարվեն ոչ միայն մաքսային ձևակերպումներ, այլև տրանսպորտային միջոցների հաշվառում և պետհամարանիշի ստացում: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ արդեն հոկտեմբերին այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա: 

Ո՞վ կկառուցի Գյումրու մաքսատունը. ՊԵԿ–ը պարզաբանեց, թե ինչպես է ընտրվել «Մերձմոսկովյանը»

Հիշեցնենք` ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյուրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը` Արարատյան մաքսատուն կատարած իր այցելության ընթացքում։

Ներկայում ավտոմեքենաների մաքսազերծումն իրականացվում է Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատուն վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման բաժանմունքում, որտեղ հսկայական հերթեր են գոյանում։

 

 

Լրահոս
0