04:41 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Букет невесты

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ «դարի հարսանիքին». լուսանկարներ

CC0 / sleepless1107 / Bridal Bouquet
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
230811

Ըստ տեղեկությունների՝ հարսանիքին հրավիրված է շուրջ 800 հոգի:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի որդու` Ալբերտ Սուքիասյանի հարսանիքին հրավիրված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է  Armlur.am-ը:

Свадьба детей Сукиасяна и Царукяна
© Photo : instagram
Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի որդու` Ալբերտ Սուքիասյանի հարսանիքը

Զույգի  պսակադրությունը տեղի է ունեցել  Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան արարողությունը կկայանա «Փարավոն» ռեստորանում, որի արտաքին տեսքն ու լուսավորությունն ամբողջությամբ փոխել են:

Свадьба детей Сукиасяна и Царукяна
© Photo : instagram
Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի որդու` Ալբերտ Սուքիասյանի հարսանիքը

Ռեստորանն արդեն երկու ամիս է` փակ է. պատրաստվում էին էլիտար հարսանիքին: Հարսանեկան արարողությանը մասնակցելու համար արտասահմանից մեծ թվով հյուրեր են ժամանել, որոնց արդեն դիմավորել և տեղավորել են հյուրանոցներում: Հարսանիքի տոնական մասը կապահովեն հայ և օտարերկրյա կատարողները, որոնց անունները դեռ հայտնի չեն:

Свадьба детей Сукиасяна и Царукяна
© Photo : instagram
Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի որդու` Ալբերտ Սուքիասյանի հարսանիքը

Հիշեցնենք, որ հարսի զգեստի դիզայները լիբանանցի աշխարհահռչակ Էլի Սաաբն է, որի ստեղծած զգեստների արժեքը  տատանվում է 200-300 հազար դոլար: ԶԼՄ–ների տվյալներով` հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Դուբայ զգեստը փորձելու համար:

Свадьба детей Сукиасяна и Царукяна
© Photo : instagram
Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի որդու` Ալբերտ Սուքիասյանի հարսանիքը

Ըստ թեմայի

Առաջիկայում ևս մեկ էլիտար հարսանիք կլինի. Սերժ Սարգսյանը հրավիրվածների մեջ է. «Հրապարակ»
Դիմահարդարման գուրուն այլևս չի՞ ամուսնանա. Գոհար Ավետիսյանի ապշեցնող խոստովանությունը
Երկու էլիտար հարսանիք. մեկը` վերջերս փոթորիկ առաջացրած Գևորգ Թամամյանինն է. «Հրապարակ»
«Շնորհավոր, իմ սեր»․ Միհրան Հարությունյանն արխիվային տեսանյութ է հրապարակել
թեգերը:
երգչուհի, երգիչ, հարսանիք, Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ