18:36 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Գարիկ Մարտիրոսյան

Բոլոր ճանապարհները տանում են Ռոմա. Գարիկ Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել Մխիթարյանին

© Sputnik / Екатерина Чеснокова
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
113 0 0

Գարիկ Մարտիրոսյանը ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին հաջողություն է մաղթել բառախաղով:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի հաղորդավար, երգիծաբան  Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում հրապարակել է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը և շնորհավորել նրան նոր ակումբ տեղափոխվելու կապակցությամբ:

«Արսենալի» լեգենդը մարզչին խորհուրդ է տվել «ազատվել» Մխիթարյանից

«Բոլոր ճանապարհները տանում են Ռոմա: Հաջողություն քեզ, հարազատ ջան»,- լուսանկարին կից գրել է երգիծաբանը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Մարտիրոսյանի երկրպագուներին շատ է դուր եկել լուսանկարը, և նրանք ի սրտե հաջողություն են մաղթել Մխիթարյանին:

Լուսանկարը ժամեր  անց հավաքել է մոտ 17.000 հավանում:

Հենրիխ Մխիթարյանը կնոջ հետ մեկնել է Իտալիա. տեսանյութ

Հիշեցնենք` սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի ավարտ։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։ Ակնկալվում է, որ խաղացողին գնելու համար 15 միլիոն դոլար կպահանջվի։ «Գայլերի» երկրում Մխիթարյանը ելույթ է ունենալու 77 համարով։

Գարիկ Մարտիրոսյանը գնացել է քասթինգի, բայց նրան չեն վերցրել․ տեսանյութ

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 2018 թվականի սկզբից է հանդես գալիս «Արսենալում»։

30-ամյա հայ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի», Դորտմունդի «Բորուսիայի», Դոնեցկի «Շախտյորի», «Մետալուրգի», ինչպես նաև Երևանի «Փյունիկի» կազմերում։

Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ էր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Ըստ թեմայի

«Գեղեցիկ ընկերուհիներին պետք է ծեծել». Ջանիբեկյանի կինն ու Ժաննա Լևինան «ձևեր են թափում». տեսանյութ
«Բոլոր հայերն այդ ախտանիշն ունեն». Մարտիրոսյանը «վախեցել» է Գալուստյանի համար. տեսանյութ
«Կրակ է, ոչ թե կին». Ժաննա Լևինան սոցցանցում «ֆուրոր» է արել
Մարտիրոսյանի կինն անկեղծացել է` ապրում է հրեական կանոններով, հետևում` հայկական ավանդույթներին
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Ճանապարհ, Գարիկ Մարտիրոսյան, Հենրիխ Մխիթարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ