10:06 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Յուրա Մովսիսյանը Երևանի բակերից մեկում ինքնագրեր է բաժանել և խորհուրդ տվել երեխաներին

«Ես էլ եմ ձեր նման փողոցում խաղացել». Յուրա Մովսիսյանն այցելել է Երևանի բակերից մեկը․ տեսանյութ

© Sputnik/ Gor Margaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
54110

Հայտնի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, տեսնելով երեխաների տեսաուղերձը, որոշել է անպայման հանդիպել նրանց։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ճանաչված ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն այսօր` սեպտեմբերի 7-ին, այցելեց Երևանի Ծարավ աղբյուրի փողոց` հանդիպելու իրեն տեսաուղերձ հղած երեխաներին։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ որոշ ժամանակ առաջ երեխաները հավաքվել էին բակում ու տեսաուղերձով իրենց բակ հրավիրել ֆուտբոլիստին։ «Յուրա Մովսիսյան ջան, մենք քեզ շատ ենք սիրում, խնդրում ենք` արի մեր բակ»,– ասել էին փոքրիկ ֆուտբոլասերները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրաբ Եգանյանը տեսաուղերձը փոխանցել էր Մովսիսյանին, վերջինս էլ խոստացել էր հարմար պահի անպայման կատարել երեխաների խնդրանքը։

Մովսիսյանը խոստումն իրագործեց այսօր, հանդիպեց երեխաների հետ, ստորագրեց նրանց գնդակների, շապիկների և նույնիսկ ձեռքերի վրա ու լուսանկարվեց բոլոր ցանկացողների հետ։ Այս ամենից հետո հավաքվածների հետ դիտեց բակի մեծ էկրանին ցուցադրվող իր գոլերից մի քանիսը, արժանացավ երեխաների և նրանց ծնողների ծափահարություններին և բարեմաղթանքներ ու խորհուրդներ հղեց երեխաներին։

Дети с автографами Юры Мовсисянa
© Sputnik / Gor Margaryan
Յուրա Մովսիսյանն ինքնագրեր է բաժանում

«Ես միշտ էրեխեքին մի բան եմ ասում, նենց արեք, որ դուք մեծանաք, ես գամ ձեր հետ նկարվեմ, ստորագրություններ վերցնեմ։ Ես էլ եմ ձեր նման եղել, փողոցներում խաղացել։ Ամեն ինչի էլ կհասնեք, եթե լավ սովորեք։ Կյանքում չմտածեք` ֆուտբոլիստ պիտի դառնամ, ու վերջ։ Ամենակարևորը դպրոցն ա։ Կյանքում դեբիլ ֆուտբոլիստ չի լինում։ Շատ քիչ ա լինում, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնան, հետն էլ սովորած չլինեն»,– ասաց նա։

Մովսիսյանը երեխաներին նաև առողջություն և հաջողություն մաղթեց։

Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ երգում է ՀՀ օրհներգը. տեսանյութ, լուսանկարներ

Ըստ թեմայի

Էմոցիոնալ լուսանկարներ. ինչպես էին աղոթում և պայքարում Հայաստան-Իտալիա խաղի ժամանակ
Բոլոր ճանապարհները տանում են Ռոմա. Գարիկ Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել Մխիթարյանին
Մեր հավաքականը փորձում է ագրեսիվ ֆուտբոլ խաղալ` դեռ այսքանն է ստացվում. Գյուլբուդաղյանց
Գրազ են եկել ու կռվի բռնվել. ինչպես է հայ ֆուտբոլիստը հաղթել վան Դեյքին
թեգերը:
տեսանյութ, երեխա, Երևան, Յուրա Մովսիսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ