11:22 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանիքը

Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանեկան առաջին պարը հայտնվել է համացանցում. տեսանյութ

© Photo: Facebook / Խաչատուր Սուքիասյան /Khachatur Sukiasyan/
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
409601

Պապարացիներին հաջողվել է տեսանյութ հրապարակել, որտեղ հայտնի գործարարներ Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի դուստրն ու որդին իրենց հարսանեկան առաջին տանգոն են պարում։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Համացանցում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի և խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու` Ալբերտ Սուքիասյանի հարսանեկան առաջին պարի տեսագրությունը։

View this post on Instagram

A post shared by Hay Paparazzi (@armenianpaparazzi) on

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանդիսությանը ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու պսակադրությունը, իսկ հարսանեկան արարողությունը անցկացվում է «Փարավոն» ռեստորանում, որի արտաքին տեսքն ու լուսավորությունն ամբողջությամբ փոխել են:

Խաչատուր Սուքիասյանն իր կյանքի ամենասպասված օրը հրապարակել է որդու և նորահարսի լուսանկարը

Ռեստորանն արդեն երկու ամիս է` փակ է. պատրաստվում էին էլիտար հարսանիքին: Հարսանեկան արարողությանը մասնակցելու համար արտասահմանից մեծ թվով հյուրեր են ժամանել, որոնց արդեն դիմավորել և տեղավորել են հյուրանոցներում: Հարսանիքի տոնական մասը կապահովեն հայ և օտարերկրյա կատարողները, որոնց անունները դեռ հայտնի չեն:

Ծառուկյանը չգիտի` դստեր հարսանիքին Սերժ Սարգսյանին հրավիրի, թե Փաշինյանին. «Իրատես»

Հիշեցնենք, որ հարսի զգեստի դիզայները լիբանանցի աշխարհահռչակ Էլի Սաաբն է, որի ստեղծած զգեստների արժեքը  տատանվում է 200-300 հազար դոլար: ԶԼՄ–ների տվյալներով` հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Դուբայ զգեստը փորձելու համար:

Ըստ թեմայի

Հայ լինելը երջանկություն է. Թուրքիայի քաղաքացին տատի պատգամով հայուհու հետ է ամուսնացել
Երկու էլիտար հարսանիք. մեկը` վերջերս փոթորիկ առաջացրած Գևորգ Թամամյանինն է. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ «դարի հարսանիքին». լուսանկարներ
Գյումրիում հարսանիքի հյուրերի մոտ մասսայական թունավորում է եղել
թեգերը:
Պար, համացանց, տեսանյութ, Նիկոլ Փաշինյան, հարսանիք, Խաչատուր Սուքիասյան, Գագիկ Ծառուկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ