18:35 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Լոլիտա

Երգչուհի Լոլիտան խոստովանել է, որ հնարավոր էր փրկել ամուսնու հետ հարաբերությունները

© Sputnik / Екатерина Лызлова
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
142 0 0

Երգչուհին չի կարողանում իրեն վերագտնել ամուսնու՝ Դմիտրի Իվանովի հետ բաժանումից հետո:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ռուս էստրադային երգչուհի Լոլիտա Միլյավսկայան վստահ է, որ իր անձնական կյանքում ևս մեկ ձախողում է տեղի ունեցել, քանի ժամանակին չի դիմել հոգեբանի: Այս մասին նա հայտնել է sobesednik.ru-ին:

«Այս տարին սարսափելի է ամուսնալուծությունների առումով»,- ասել է երգչուհին ու խոստովանել, որ իր շրջապատում կտրուկ աճել է ամուսնալուծվող զույգերի թիվը:

Երգչուհին կարծում է, որ մարդիկ պետք է  ամեն կերպ փորձեն փրկել իրենց ամուսնությունը:

«Ավելի լավ է՝ դիմեն հոգեբանական խորհրդակցության, միայն թե ոչ ամուսնալուծության: Ես և Դիման մեծ սխալ թույլ տվեցինք, քանի որ չաշխատեցինք  մեր հարաբերությունների վրա: Դա է մեր դժբախտությունը»,- խոստովանել է երգչուհին:

Ըստ նրա՝ իր և ամուսնու բնավորության որոշ գծեր միմյանց «դուր չեն եկել», բայց իրենք այդ մասին չեն բարձրաձայնել, հակառակ դեպքում հնարավոր կլիներ դրանք պահպանել:

Լյուբով Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է երգել. տեսանյութը բարկացրել է ադրբեջանցիներին

Աստղային զույգը պաշտոնապես դեռ չի ամուսնալուծվել: Երգչուհին դա բացատրել է իր և ամուսնու զբաղվածությամբ: Լոլիտան չի բացառել, որ ամուսնու հետ դեռ կարող է միավորվել:

«Ամեն ինչ կախված է Դմիտրիից , քանի որ հենց նա ամուսնալուծության որոշում կայացրեց»,- ամուսասում է երգչուհին:

Հիշեցնենք, որ սա  55–ամյա Լոլիտա Միլյավսկայայի 5–րդ ամուսնությունն էր։ Նա սքվոշի 44–ամյա մարզիչ Դմիտրի Իվանովի հետ ապրեց մոտ 10 տարի։

 

 

Ըստ թեմայի

«Գեղեցիկ ընկերուհիներին պետք է ծեծել». Ջանիբեկյանի կինն ու Ժաննա Լևինան «ձևեր են թափում». տեսանյութ
«Ես նրան ոչ մի կերպ չեմ վերաբերվում». Կրուտոյը պատմել է իր ու Վայկուլեի վեճի մասին
Սկանդալային Օլգա Բուզովան հայերեն է երգել
Հայտնի է «Նոր ալիքի» հաղթողը. ո՞ր հորիզոնականն է զբաղեցրել TYOM-ը
թեգերը:
մարզիչ, ամուսնալուծություն, երգչուհի, ռուս

Գլխավոր թեմաներ