10:41 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
274 0 0

«Զոն նայողները» սնունդ բաժանող դատապարտյալներին հրահանգել են իրենց պարտականությունները չիրականացնել, իսկ մյուսներին՝ զանգվածային անկարգություններ սկսել։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Նուբարաշենի բանտում սեպտեմբերի 5-ին զանգվածային անկարգությունները կազմակերպել են «Նորագյուղցի Նվերիկ» մականվամբ Ն. Կ-ն և «Վաչիկ» մականվամբ Վ. Գ.-ն, որոնք կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ ընդունված են որպես «զոն նայողներ»։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:

««Նորագյուղցի Նվերիկն» ու «Վաչիկը» հայտարարել են հանցավոր աշխարհում, այսպես կոչված, «Պռագոն», որ իրենք այլևս չեն համարվում «զոն նայողներ», չեն աջակցելու բանտի աշխատակիցների և կալանավորված անձանց ու դատապարտյալների միջև առաջացած խնդիրների լուծմանը»,-գրում է կայքը։

Նրանք հրահանգել են բանտի աշխատանքներում ներգրավված սնունդ բաժանող դատապարտյալներին, որպեսզի նրանք իրենց պարտականությունները չիրականացնեն, որից հետո մյուս կալանավորված անձանց ու դատապարտյալներին հրահանգել են բանտում իրականացնել զանգվածային անկարգություններ։

Օրենքով գող Արսեն Երևանսկին գաղութում բանկետ է կազմակերպել․ տեսանյութ

Արդեն տեղեկացրել ենք, որ Նուբարաշենի բանտի 3-րդ և 4-րդ մասնաշենքերում գտնվող մի քանի խցերի կալանավորներ ու դատապարտյալներ «զոն նայողների» հրահանգի հիման վրա սկսել են կատարել զանգվածային անկարգություններ, մասնավորապես, ոչնչացնելու և վնասելու եղանակով սկսել են վնասել խցերի դռներին և կերակրադռնակներին՝ կոտրելով այն, խցերից վառվող առարկաներ են նետել բանտի պահպանության տարածք, ինչի հետևանքով խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։

Խնդրին իր Facebook-յան էջում անդրադարձել էր նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նշելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Հնարավոր զարգացումների դեպքում իր լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն իրավիճակից բխող գործողություններ։

Ինչպես են Երևանում սպանել «օրենքով գող» Մասիվցի Անդիկին. սպանության կադրերը

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ՔԿՀ–ների խնդրին` նշելով, որ Հայաստանի ՔԿՀ–ներում կան մարդիկ, որոնք շարունակում են արտոնյալ պայմաններում ապրել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին համապատասխան նախագիծը։

«Նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար»,– նախագիծը ներկայացնելիս ասաց նախարարը։

Ընդ որում, այն անդամը, որն իրավապահներին կհայտնի նման խմբավորման գոյության մասին՝ կազատվի պատժից կամ կարժանանա մեղմ պատժի։

Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ինչ–ինչ հարցերով դիմողների համար։ Այս գործերի քննությունը կվարի ՀՀ քննչական կոմիտեն։

Արդարադատության նախարարը հստակեցրեց, որ օրենքը ոչ միայն «օրենքով գողերի», այլև քրեական հեղինակություն ունեցողների մասին է։

ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն էլ շեշտեց, որ ներկայացված նախագիծը շարքային չէ, այլ առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ներկա հանցավորության մակարդակի վրա էական ազդեցություն ունեն հենց այդ ենթամշակույթն ու դրա շահառուները, ովքեր նաև խանգարում են հանցագործությունների բացահայտմանը։

Քրեական օրենսգրքի լրացումների նախագիծը միաձայն ընդունվեց կառավարության կողմից և ուղարկվեց ԱԺ։

Ըստ թեմայի

Օրենք՝ «օրենքով գողերի» համար․ Փաշինյանի բռնած գործը երկու ավարտ կարող է ունենալ
«Հայաստանի Հանրապետությունը քրեական հեղինակությունների համար չէ». Ալեն Սիմոնյան
Ռուսաստանի քրեական հեղինակությունները հավաքների ժամանակ քննարկել են Մասիվցի Անդիկի սպանությունը
20 տարի անց. կրկնահանցագործ Արման Ջանինյանին վերադարձրել են «գողականի թագը»
թեգերը:
օրենքով գող, բունտ, «Նուբարաշեն» ՔԿՀ, Ռուստամ Բադասյան, Բանտ

Գլխավոր թեմաներ