13:20 03 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.33
  • GBP637.53
  • EUR575.46
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2600)
145 0 0

Մեքենայի գազի բալոնի պայթյունի հետևանքով վարորդը ձեռքերի շրջանում այրվածքներ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Երևանում առավոտյան «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնի պայթյուն` հրդեհի բռնկմամբ. վարորդը ձեռքերի հատվածում ստացել է այրվածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Սեպտեմբերի 9-ին, ժամը 10:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Արտառոց դեպք Երևանում. տղամարդը որոշել է պայթուցիկով վախեցնել ու հայտնվել է հիվանդանոցում

55–ամյա վարորդը` Մամիկոն Կ.–ն հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»` ձեռքերի շրջանում այրվածքներով:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը, սրահը` մասամբ, կոտրվել են դիմապակին և հետևի ապակին:

«Շշի Մելոյի» մեքենան պայթեցնելու փորձի համար 3 մարդ կկալանավորվի

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել երթևեկելի գոտուց:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2600)

Ըստ թեմայի

«Շշի Մելոյի» գործով կալանավորվել են «Բարութը», «Ֆիթիլն» ու «Պլաստմասը»
«Ես հլը մի կողմ դրած, սա տեռոր է». «Շշի Մելոն» խոսել է իր դեմ մահափորձի մասին. «Ժողովուրդ»
Գյումրու աղբամաններից մեկում կրկին նռնակ է հայտնաբերվել
Opel Astra-ն մխրճվել է գազալցակայանի լիցքավորման սարքի մեջ. կա վիրավոր
թեգերը:
այրվածք, հիվանդանոց, վարորդ, ավտոմեքենա, պայթյուն, գազ

Գլխավոր թեմաներ