14:51 15 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Հենրիխ Մխիթարյանը. արխիվային լուսանկար

Հենրիխ Մխիթարյանը, գրկին` փոքրիկ տղա. լուսանկարը ոգևորել է ֆուտբոլիստի երկրպագուներին

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
70110

Հայտնի ֆուտբոլիստի երկրպագուներն  ի սրտե մաղթում են, որ նա հայրիկ դառնա ու լուսանկարվի իր որդու հետ:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը  Զվարթնոց օդանավակայանում լուսանկարվել է հավաքականի կիսասպաշտպան Ռումյան Հովսեփյանի որդու հետ: Լուսանկարը հրապարակվել է Marzik.am-ի facebook-յան էջում:

Հետևորդներին շատ է դուր եկել այն: Նրանք ֆուտբոլիստին մաղթել են, որ նա շուտափույթ հայրիկ դառնա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի ավարտ։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։

Հենրիխ Մխիթարյան. «Փորձում եմ միշտ բարձր պահել Հայաստանի անունը»

Ակնկալվում է, որ խաղացողին գնելու համար 15 միլիոն դոլար կպահանջվի։ «Գայլերի երկրում» Մխիթարյանը խաղալու է 77 համարի մարզաշապիկով։

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 2018 թվականի սկզբից է հանդես գալիս «Արսենալում»։

30-ամյա հայ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի», Դորտմունդի «Բորուսիայի», Դոնեցկի «Շախտյորի», «Մետալուրգի», ինչպես նաև Երևանի «Փյունիկի» կազմերում։

Մխիթարյան․ «Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, իմ կյանքում նոր գլուխ եմ սկսում»

Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ էր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Ըստ թեմայի

«Փյունիկից» մինչև «Ռոմա». քանի միլիոն է «պտտվում» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերների շուրջ
Բոլոր ճանապարհները տանում են Ռոմա. Գարիկ Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել Մխիթարյանին
Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից, սևագործ աշխատանք կատարեց. Գյուլբուդաղյանց
թեգերը:
Լուսանկար, տղա, երեխա, Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ