03:29 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
101 0 0

«Ձյունիկ սառնարանի» հրդեհի ընթացքում դուրս հանած միսն ընկերությունները պարտավորվել են չիրացնել` մինչև լաբորատոր փորձաքննության արդյունքների հրապարակումը:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. «Ձյունիկ սառնարանում»  բռնկված հրդեհից հետո տարածքից դուրս է բերվել 1015 տոննա (142 բեռնատար) վտանգավոր սննդամթերք, որը լցվել է Նուբարաշենի աղբավայրում փորված հորերում։ Այս մասին հայտնում է սննդի անվտանգության պետական ծառայությունը։

Հայտնել էինք, որ օգոստոսի 19–ին «Ձյունիկ սառնարան» ընկերությունում խոշոր հրդեհ էր բռնկել, որը փրկարարներին հաջողվեց մարել միայն օգոստոսի 25–ին։

«Հորերը, որտեղ թափել են վտանգավոր սնունդը, ախտահանվել է և ծածկվել առնվազն 1.5 մետր հողածածկով: Մեքենաները սառնարանի և աղբանոցի տարածքից դուրս գալուց հետո ախտահանվել և լվացվել են։ Այսպիսով, կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ախտահանվել են նաև ընկերության բոլոր սառցախցերը, բակային ու հարակից տարածքները (նշված միջոցառումների ժամանակ օգտագործվել է 60 հրշեջ մեքենա 130տ. ախտահանիչ լուծույթով):

«Ու՞ր է գնում» «Ձյունիկ սառնարանում» փչացած հարյուրավոր տոննա մսեղենը

Օգոստոսի 19-ից սկսած` «Տեսչական մարմնի» աշխատակիցները հերթապահել են հրդեհի վայրում՝ արձանագրել սառնարանի դեռևս չայրվող հատվածից դուրս բերվող մթերքի տեսակներն, ու այն կազմակերպությունները, որտեղ դրանք տեղափոխվում են: Վերցվել են նմուշներ և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Ընկերությունները պարտավորվել են սննդամթերքը չիրացնել մինչև լաբորատոր փորձաքննության արդյունքների հրապարակումը:

Նշենք, որ Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել էր «Ձյունիկ սառնարան» ընկերություն, սակայն չէին թույլատրել ներս մտնել և փչացած մսամթերքի տեղափոխման աշխատանքները նկարահանել։

Ի դեպ, կառավարության գրավոր քվեարկությանը ներկայացված նախագծով առաջարկվում է փոխհատուցել «Ձյունիկ սառնարանի» տարածքում բռնկված հրդեհի հետևանքով վտանգավոր սննդամթերքի տեղափոխման և ոչնչացման աշխատանքների համար իրականացված ծախսերը: Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, որի վերաբերյալ կազմակերպվել է գրավոր քվեարկություն: Նշվում է, որ վերջնական որոշումը կընդունվի քվեարկության ավարտից հետո:

«Ձյունիկ սառնարանը» սննկացման է գնում. ո՞վ կփոխհատուցի գործարարների միլիոնների վնասը

Կառավարության որոշման նախագծում նշված է, որ «Ձյունիկ սառնարան»-ի տարածքում գտնվող վտանգավոր սննդամթերքի տեղափոխման, ախտահանման և ոչնչացման, ինչպես նաև սառնարանային տարածքի մաքրման ու ախտահանման համար ծախսվել է 14 մլն 961 հազար դրամ: Մեկ կիլոգրամ վտանգավոր սննդամթերքի տեղափոխման, ախտահանման և ոչնչացման ծախսերը կազմել են 14.74 դրամ: Միաժամանակ նշվում է, որ վտանգավոր սննդամթերքի տեղափոխման և ոչնչացման աշխատանքների իրականացումը կատարվել է «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի միջոցների հաշվին:

«Ձյունիկ սառնարան»-ին պատկանող սառնարանային տարածքում գտնվող վտանգավոր սննդամթերքի տեղափոխման, ախտահանման և ոչնչացման, ինչպես նաև սառնարանային տարածքի մաքրման ու ախտահանման համար ծախսվել է 14 մլն 961 հազար դրամ: Մեկ կիլոգրամ վտանգավոր սննդամթերքի տեղափոխման, ախտահանման և ոչնչացման ծախսերը կազմել են 14.74 դրամ:
Միաժամանակ նշվում է, որ «Էրեբունի Մաքրություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրության համաձայն` Նուբարաշեն թիվ 4 քաղաքային աղբավայրում բեռնաթափվող այրված ապրանքների ոչնչացման և վնասազերծման նպատակով կատարվող ծախսերի համար կազմակերպությունը փոխհատուցում չի պահանջում:
Ստեղծված իրավիճակում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անխուսափելի էր վտանգավոր սննդամթերքի անհապաղ տեղափոխման և ոչնչացման աշխատանքների իրականացումը, ուստի վերջիններս կատարվել են «Ձյունիկ սառնարանի» միջոցների հաշվին:

Վերջին տարիներին նման բարդ հրդեհ չէր եղել. ինչպես մարեցին «Ձյունիկ սառնարանի» հրդեհը

Հիշեցնենք, որ «Ձյունիկ սառնարանի» շենքը բանկում 3.5 մլն դոլարի դիմաց գրավ է դրված, ընկերությունը գնում է սննկացման, ու 12 գործարար, որոնց ապրանքները գտնվել են «Ձյունիկի» սառնարաններում, կանգնել են փաստի առաջ` այս մասին ահազանգում էին գործարարները։ Ընկերությունը կառավարությանը նամակով դիմել էր, որպեսզի գոնե հետ վերադարձնեն սառնարաններում ոչ պիտանի դարձած ապրանքների ԱԱՀ-ն ու մաքսատուրքը:

Ըստ թեմայի

Զարգարյան. «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառները կպարզվեն կրակը մարելուց հետո
«Ձյունիկ սառնարանում» 6 օր տևած հրդեհը մարվել է. տեսանյութ
Ծիծաղելի է հրդեհները կապել ընկերությունների` ռիսկային գոտում լինելու հետ. Դավիթ Անանյան
Հրշեջ փրկարարի` կյանքի հետ «խաղն» ու ցածր աշխատավարձը. ինչ էր խոստացել Փաշինյանը
թեգերը:
հրշեջ, Նուբարաշենի աղբավայր, փորձաքննություն, «Ձյունիկ սառնարան», Հայաստան

Գլխավոր թեմաներ