12:16 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս)

Կոմանդոսին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
277 0 0

Կոչումները կշնորհվեն սեպտեմբերի 13-ին՝ Տիգրան Մանսուրյանի համերգից առաջ։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ բանակի գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս) «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում  կշնորհվի: Որոշումը Գյումրու ավագանին հաստատեց այսօրվա նիստում։

Արկադի Տեր-Թադևոսյանի թեկնածությունն առաջադրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Նա նշեց, որ Կոմանդոսին ներկայացնելու կարիք  չկա. ժողովուրդը լավ գիտի իր հերոսին:

Մեկ այլ որոշմամբ` ավագանին հաստատեց Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար  ու գլխավոր դիրիժորը, ինչպես նաև Գյումրու կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանին ևս «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում շնորհել։

Հազարավոր գործազուրկներ ու 380 թափուր աշխատատեղ. ինչ մասնագետների պահանջարկ ունի Գյումրին

Ռոբերտ Մլքեյանի թեկնածությունը ներկայացրեց Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:

Որոշումներն ընդունվել են միաձայն։

«Տընգլ-մընգլ», «Բոբիկ ջուր մի էրա». գյումրեցի ուսուցիչները երգչախումբ են հիմնել. տեսանյութ

Կոչումները կշնորհվեն սեպտեմբերի 13-ին՝  Տիգրան Մանսուրյանի համերգից առաջ՝  Գյումրու «Սև Բերդ» ամրոցում։

Ըստ թեմայի

Ոչ մի գլխավոր շտաբի պետ էլ մինչև կյանքի վերջ չի պաշտոնավարել. Արտակ Դավթյան
Այստեղից է սկսվում Հայաստանը… Երեք սահմանների խաչմերուկում ապրողների մասին
Շքեղություն և փայլ. աշխարհի ամենաոճային մարդիկ` People–ի վարկածով
Գտնել լեյտենանտ Պարսեղովին. զինվորական ճակատագրերի որոնումները շարունակվում են
թեգերը:
որոշում, Ռոբերտ Մլքեյան, կոչում, Արկադի Տեր–Թադևոսյան (Կոմանդոս), Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ