18:38 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Աբովյանի գազապահեստարան

Հայաստանի գազապահեստարանը ոչ ոք չի վաճառում. «Տրանսգազը» ցրել է շահարկումները

© Photo: Gazprom Armenia official site
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
49 0 0

Հասարակության շրջանում տպավորություն է, որ գազապահեստարանը վաճառվում է։ Իրականում վաճառվում է խորհրդային նավթաբազայի չօգտագործվող տարածքը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Տրանսգազ» ընկերությունը աճուրդով վաճառել է իր ուեցվածքի մի մասը։  Վաճառքի արդյունքները հաստատվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում։

Վաճառվող գույքի ցանկում մի քանի ջրհոր և մեկ պոմպակայան կա։ Այնուամենայնիվ, դրանք ամենևին չեն վերաբերում Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանին։

Ջրհորներն ու պոմպերը մնացել են խորհրդային ժամանակներից, երբ սպասարկում էին նավթամթերքի պահեստարանը։ Այժմ որոշվել է դա էլ վաճառել։ Հողատարածքը ձեռք է բերել «Արմենիան Տոբակո քոմփանին»։

Ռուսական գազի գինը մեզ ձեռնտու է, այն միջազգային գնից ցածր է. Իրանում ՀՀ դեսպան

Նշենք, որ նախագծի որոշումը հրապարակելուց հետո հասարակության մեջ աղմուկ բարձրացավ` իբր «Գազպրոմ Արմենիան» վաճառում է ռազմավարական գույքը։ Հանձնաժողովի նիստում ընդգծել են, որ ստեղծված տպավորությունը սխալ է. խոսքը չօգտագործված հողատարածքի մասին է, իսկ  գազապահեստարանը  «Գազպրոմ Արմենիան» վաճառելու մտադրություն չունի (այն նույնիսկ վաճառքի ենթակա չէ, քանի որ ռազմավարական օբյեկտ է)։

Ըստ թեմայի

Խոշոր ներդրողները չեն հարկվի. Հայաստանի նոր համաձայնագիրը Սինգապուրի հետ
«Գազպրոմ Արմենիայում» արդեն 7 ամիս պարգևավճար չեն ստացել. «Փաստ»
ՀՀ տնտեսության սև–սպիտակը. ինչու տնտեսագետին չի ոգևորում այն, ինչ ոգևորել է վարչապետին
Ե՞րբ պարզ կլինի գազի սակագնի հարցը. փոխվարչապետը պատասխանել է լրագրողներին
թեգերը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, Աբովյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ