18:40 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Քննչական կոմիտե

Բաղրամյանում տեղի ունեցած չարաշահումների քրգործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել

© Photo: official site of the President of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
23 0 0

Բաղրամյանում տեղի ունեցած առերևույթ հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Արմավիրի Բաղրամյան համայնքում տեղի ունեցած առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը։

«Պարզվել է, որ Բաղրամյանի ղեկավարը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2016թ.-ից, իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է գումարների յուրացում և վատնում։ Նա նաև կեղծել է պաշտոնեական փաստաթղթեր»,–գրված է հաղորդագրության մեջ:

Բաղրամյանի ղեկավարը, 2017 և 2018թթ. ավագանու նիստի քննարկմանը ներկայացնելով 2017թ. և 2018թ. բյուջեներով նախատեսված գումարներ հատկացնելու և պայմանագրեր կնքելու հարցը՝ համայնքի համար տնկիներ ձեռք բերելու, համայնքի ճանապարհների վերանորոգման, ինչպես նաև՝ ոռոգման ջրագծերի վերանորոգման համար, պայմանագրեր է կնքել համապատասխան անհատ ձեռներեցների հետ:

Ստեփանավանի դպրոցներից մեկի տնօրենը տարիներ շարունակ կաշառք է վերցրել. տեսանյութ

Նշված պայմանագրերի հիման վրա համայնքապետարանի հաշվեհամարից անհատ ձեռներեցների հաշվեհամարներին փոխանցված գումարներից վերջիններս, համայնքի ղեկավարի խնդրանքով, որոշակի մասը պահել են որպես հարկային վճարումների գումար, իսկ մնացած մասը՝ կանխիկացրել և տվել համայնքի ղեկավարին: Վերջինս նշված համայնքի ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև՝ տնկիներ ձեռք բերելու համար ծախսել է նշված գումարների մի մասը, իսկ մնացած խոշոր և զգալի չափերի գումարները՝ յուրացման եղանակով հափշտակել:

Բացի այդ, համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով գույք հափշտակելու  հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել Բաղրամյան  համայնքի երաժշտական դպրոցի տնօրենի և նույն համայնքի հաշվապահի հետ: Արդյունքում, երաժշտական դպրոցի տնօրենի կողմից 2017թ. դեկտեմբերից 2018թ օգոստոսը, ինչպես նաև՝ նույն դպրոցի հաշվապահի կողմից՝ 2018թ. հունվարից 2018թ. օգոստոսը աշխատանքի չհաճախելու պայմաններում,  համայնքի հաշվապահի կողմից կազմվել է կեղծ տվյալներ պարունակող աշխատավարձի ցուցակ, որի արդյունքում որպես աշխատավարձ փոխանցված ընդհանուր՝ խոշոր և զգալի չափի գումարները հափշտակվել են:

Բաղրամյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  (յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ հոդվածներով (պաշտոնեական կեղծիքը)։

Դավիթ Սանասարյանի դեմ Արսեն Թորոսյանն է ցուցմունք տվել. «Ժողովուրդ»

Անհատ ձեռներեցներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  314-րդ, իսկ համայնքի հաշվապահին՝  179-րդ հոդվածներով 314–րդ հոդվածներով։  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Երկու անհատ ձեռներեցների և երաժշտական դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ զղջալու հիմքով:

Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի դեմ

Վերը նշված առերևույթ հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ըստ թեմայի

Գյումրիում մեկ տարեկան երեխային սպանած մայրը կալանավորվեց
Կաշառք ստանալու գործով մեղադրանք է առաջադրվել պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանին
Հայտնի ապրանքանիշների տարաներով անհայտ ծագման յուղեր են  վաճառել, ՊԵԿ պաշտոնյան իմացել ու «աչք է փակել». ԱԱԾ
Գնդապետ է կալանավորվել. նա ՌԴ կողմից հետախուզվողին թաքցնելու համար 68 մլն դրամ է ուզել
թեգերը:
համայնքի ղեկավար, Մեղադրանք, Արմավիրի մարզ, ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան

Գլխավոր թեմաներ