18:40 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներ

Ամուլսարի գործը պետք է դիտարկել միայն իրավական տեսանկյունից. Փաշինյան

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (77)
55 0 0

Վարչապետը կոչ է արել չշտապել և Ամուլսարի հանքի վերաբերյալ նախնական եզրահանգումներ չանել, փոխարենը սպասել ստուգումների արդյունքին։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ամուլսարի հետ կապված կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանանք Բնապահպանական տեսչության կողմից իրականացվող ստուգումների արդյունքում։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հայտարարեց Ամուլսարի շահագործման մեկնարկի հնարավոր ժամկետները

«Եթե դուք ուշադիր եք եղել իմ վերջին ուղիղ եթերին, այնտեղ հստակ նշված է, որ Ամուլսարի հետ կապված հարցեր կան, որոնց պատասխանը պետք է ստանանք Բնապահպանական տեսչության կողմից իրականացվող ստուգումների արդյունքում։ Իմ դիրքորոշումն ինչպես Ամուլսարի, այնպես էլ մնացած հարցերում հետևյալն է՝ այն պետք է լինի իրավական։

Նրա խոսքով` Հայաստանը իրավական պետություն է։ Ամուլսարի հարցի շուրջ կան հուզական, բնապահպանական, տնտեսական մոտեցումներ. այդ ամենի հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը։

Վարչապետի կարծիքով` Հայաստանում չկա մի մարդ, որը կարող է մեղադրել կառավարությանը` թե՛ Ամուլսարի, թե՛ այլ հարցերում ճշմարտության բացակայության մեջ։

«Ինձ համար ճշմարտությունը, Հայաստանի ազգային  ու պետական շահերն առաջնահերթ էին ու շարունակում են առաջնահերթ մնալ։ Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղն ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրն՝ արտադրամասը։ Իհարկե, մենք չենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ»,- հավելեց Փաշինյանը, նշելով, որ սա միակ հիմնավոր ու  լեգիտիմ դիրքորոշումն է, որին ինքը հավատարիմ է։

Միրզոյան. «Ջերմուկում Ամուլսարի հետ կապված տրամադրություններն անփոփոխ են»

Ավելի վաղ Facebook-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այս պահի դրությամբ չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում:

թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (77)

Ըստ թեմայի

Փաշինյանը քննարկում է ունեցել ջերմուկցիների և «Լիդիանի» ներկայացուցիչների հետ
Ամուլսարի հարցը քննարկվել է կառավարությունում. Փաշինյանը հանձնարարական է տվել
Ամուլսարի գործով հնարավոր են արբիտրաժային գործընթացներ. Ավինյան
Չենք կարող բնությունը կամ պետության վարկանիշը ռիսկի տակ դնել. Ալեն Սիմոնյանը` Ամուլսարի մասին
թեգերը:
հանք, Ամուլսար, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ