14:52 15 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Գյումրու 102-րդ ռազմաբազա

Գյումրու ռազմակայանի զինծառայողի մարմնի վրա բռնի մահվան նշաններ չկան. ՀՌՕ

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Պայմանագրային զինծառայողի մահվան փաստով ստուգումները շարունակվում են:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Գյումրիում 102–րդ ռուսական ռազմակայանի՝ մահացած զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգը:

Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի հրամանատարությունը Հայաստանի իրավապահ մարմինների հետ ստուգում են անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստի վերաբերյալ։

Զորակոչվել էին Հայաստանից, զոհվել` նացիստական ճամբարներում. անհետ կորածների անվանացանկը

«Պայմանագրային զինծառայողն իր բնակության վայրում էր, նա իրեն վատ է զգացել ու խնդրել է շտապօգնություն կանչել։ Ժամանած բժիշկները արձանագրել են մահվան փաստը, վերակենդանական գործողությունները արդյունք չտվեցին», – նշված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ բռնի մահվան ոչ մի նշան չի արձանագրվել։

Մահվան պատճառները պարզվում են։

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցել է ՌԴ-ում կազմակերպված հատուկ զորավարժությանը

23–ամյա զինծառայողի մարմինը հայտնաբերվել էր Գյումրիում։ Հավաստի աղբյուրները Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է ծառայակցի ներկայությամբ, ավելի ուշ նա մահացել է շտապօգնության մեքենայում։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ուսումնասիրում են  պատահածի հանգամանքները։

Ըստ թեմայի

Արտակարգ դեպք Գյումրիում. ռուս զինծառայողին հարվածել են պտուտակահանով
Խմբով ծեծել են սպային. ժամկետային զինծառայողները ձերբակալվել են
Գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողի դատը չկայացավ
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Մահ, ռուս, զինծառայող, Գյումրու 102–րդ ռազմաբազա, Գյումրի

Գլխավոր թեմաներ