17:21 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու հակառակորդները՝ դատարանի բակում

Միջադեպ Քոչարյանի դատից հետո. մեկին տեղափոխեցին հիվանդանոց, երկուսին` ոստիկանություն

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (317)
18410

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ կրքերը շիկացել են։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսներով գործով դատական նիստից հետո դատարանի բակում քաշքշուկ տեղի ունեցավ, ինչի հետևանքով մեկ անձ շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հավաքվել են ինչպես Քոչարյանի աջակիցները, այնպես էլ նրա դեմ հանդես եկողները։ Քոչարյանի աջակիցները վանկարկում էին «Քոչարյան, հերոս», իսկ հակառակ կողմը` «Քոչարյան, դավաճան», և վանկարկումների պատճառով էլ կողմերի միջև քաշքշոց է սկսվել։

ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատելու հիմքեր չկան. դատախազները միջնորդություն ներկայացրին

Հիվանդանոց տեղափոխված տղամարդը, սակայն, հայտնի չէ, թե ինչ վնասվածք ունի։ Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին, որ կարծես ոտքի կոտրվածք է ստացել։ Վնասվածք ստացած տղամարդուն հարվածողներին տարան ոստիկանություն։

ՀՀ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դատարանի բակից երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի խափանման միջոցի հարցը որոշելու։

Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրներն ակցիա են անցկացնում դատարանի դիմաց. տեսանյութ

Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին, ժամը 13–ին։

Պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել, իսկ գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը` պաշտպանների դիմումը մերժելու միջնորդություն։ Բաղդասարյանն ասել էր, որ ՍԴ որոշման ուժով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (317)

Ըստ թեմայի

Վերաքննիչը վարույթ չի ընդունել Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով բողոքը
ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատելու հիմքեր չկան. դատախազները միջնորդություն ներկայացրին
Դատարանը գնաց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը որոշելու
թեգերը:
Ոստիկանություն, Դատարան, բախումներ, Բողոքի ակցիա, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ