21:32 11 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.02
  • EUR529.79
  • RUB7.53
Լևոն Սարգսյան

Սերժ Սարգսյանի եղբայրը նոր մեղադրանքը չի ընդունում. մանրամասներ

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
173 0 0

Լևոն Սարգսյանը բառացի ասել է` մեղադրանքն անհիմն է։ Պաշտպանը Սարգսյանի տեսակետը ներկայացրել է քննչական մարմնին։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, չի ընդունում իրեն վերագրված մեղադրանքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Հայտնել էինք, որ Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերով Լևոն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել: Նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի երկու հոդվածների խախտման համար` 190-րդ (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը) և 311 պրիմ 2–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը)։

«Լևոն Սարգսյանին տեղյակ եմ պահել նոր քրեական գործի շրջանակում իր` որպես մեղադրյալ ներգրավված լինելու մասին։ Նա ծանոթացել է քրգործին ու չի ընդունում մեղադրանքը»,–ասաց նա։

Մակինյանի խոսքով` Լևոն Սարգսյանը բառացի ասել է` մեղադրանքն անհիմն է ու ինքը որևէ կապ չունի դրա հետ։ Պաշտպանը Սարգսյանի տեսակետը ներկայացրել է քննչական մարմնին։

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանի դեմ հարուցված ևս մեկ քրգործ կա։ Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում էր կայացվել Լևոն Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիքը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա հանդեպ հետախուզում էր հայտարարվել և որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը։

Սերժ Սարգսյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել

Մակինյանը հայտնեց, որ այս երկու քրգործերն իրար չեն միացվել։

Ըստ թեմայի

«Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի շինարարությունում նոր չարաշահումներ են հայտնաբերվել
Ո՞վ է հարստացել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության ժամանակ
«Հյուսիս–Հարավ» ծրագրում «անապրանք» գործարքներ են բացահայտվել. դատախազություն
թեգերը:
որոշում, կալանավորել, Մեղադրանք, ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան, Լևոն Սարգսյան, Սերժ Սարգսյան

Գլխավոր թեմաներ