10:29 07 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
311 0 0

«Արմենիա TV»–ն սահմանված չափորոշիչները խախտելու համար տուգանվել է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տուգանել է «Արմենիա TV»  ընկերությանը։ Այս մասին տեղեկանում ենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական կայքից։

«Ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու համար պատճառ է հանդիսացել հեռարձակված «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի ընթացքում ակնհայտ բռնության, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական և հոգևոր ցավ պատճառելու ցուցադրված տեսարանները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մկրտչյան. «ՀՌԱՀ նիստին սահմանեցինք Հ1-ի համար 48.000 դրամ, իսկ ՀՌ-ի համար՝ 2000 դրամ»

Նշենք, որ հեռուստաընկերությունը «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի սերիաներից մեկում ցուցադրում էր, թե ինչպես է հերոսներից մեկը մկրատով վնասում հերոսուհիներից մեկի քիթը։ Այս կադրի ցուցադրումը քննադատության մեծ ալիք էր բարձրացրել սոցցանցերում։

Հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է, որ նման տեսարաններն արգելված են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով (Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը)։

Հանձնաժողովը նիստի ընթացքում լսել է ընկերության ներկայացուցիչների բանավոր պարզաբանումները և  միաձայն որոշում կայացրել ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը։ Այսպիսով` «Արմենիա TV»–ն տուգանվել է սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2019թ.–ի օգոստոսի 14-ի որոշմամբ  սահմանել է «էրոտիկ բնույթի, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարայիննյութերի որոշման չափորոշիչները»:

Ըստ թեմայի

Սերիալները խաղի կվերածվեն. Netflix-ը հայտնել է` որ ֆիլմն է առաջինը «խաղացնելու». տեսանյութ
«Գահերի խաղը» հանգիստ չի տալիս մարդկանց. սերիալի մոտիվներով նոր խաղ է ստեղծվել
Դրսից բոլորն էլ երջանիկ են թվում. Գրիգորյանը` ընտանիքի, սերիալների ու բամբասանքների մասին
թեգերը:
Արմենիա TV, Տուգանք, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ)

Գլխավոր թեմաներ