16:42 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
225 0 0

Իշխող դաշինքից ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մեկնաբանել է վերջերս «Լուսավոր Հայաստան» խմբակցության շարքերը լքած գործընկերոջ հակառուսական բարձրագոչ արտահայտությունները։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ ամբիոնից անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հակառուսական հայտարարությունները ինքնահաստատման և ինքնագովազդի փորձ են։ Sputnik  Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը։

Անցած շաբաթ Արման Բաբաջանյանը, որը վերջերս է լքել «Լուսավոր Հայաստան» խմբակցության շարքերը, սակայն հրաժարվել է վայր դնել մանդատը, հանդես եկավ  հայտարարություններով, որոնցում մեղադրում էր Հայաստանի իշխանություններին թուլության, զիջողականության և  ազգային շահերի ոչ բավականաչափ արդյունավետ  պաշտպանության մեջ։

Սանդիկովի խոսքով` Բաբաջանյանի գործողությունների մոտիվները չափազանց պարզ են ու հասկանալի. Ռուսաստանին անզուսպ քննադատելու և այլ նմանատիպ շոուների հաշվին նա ուզում է ինքնահաստատվել, իր տեղը գտնել խորհրդարանական արևի տակ։

Ինչպես նշեց պատգամավորը` խորհրդարանում կարող է հնչել ցանկացած քննադատություն, ցանկացած կարծիք։ Չէ՞ որ խորհրդարանն այն նպատակին է ծառայում, որպեսզի տարբեր կարծիքներ հնչեն և բանավեճերի արդյունքում կողմերը այս կամ այն դիրքորոշման հանգեն։

«Սակայն Բաբաջանյանի դեպքում փոքր ինչ այլ է. նա փորձում է առավելագույնս առանձնանալ քաղաքական ուժից, որի շնորհիվ հայտնվել է պատգամավորի աթոռին, և ինքնահաստատվել նոր կարգավիճակում», – ասաց Սանդիկովը։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Բաբաջանյանը ցանկանում է ճշմարտության և արդարության համար պայքարողի որոշակի կերպար ստեղծել, այստեղից էլ նրա դիրքորոշումը` «բոլորին դեմ»` ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության։ Սակայն խնդիրն այն է, որ Բաբաջանյանի այդ ելույթները երբեմն անհեթեության են հասնում։

«Ինչ արժեն միայն նրա պոռթկումները ԵԱՏՄ–ի շրջանակում Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման դեմ։ Չեմ կարծում, որ լրագրող Բաբաջանյանը բավարար գիտելիք և փորձ ունի ավիացիոն ոլորտում, ավիացիոն անվտանգության նրբությունների մասին խոսելու համար»,– նշեց Սանդիկովը։

Քուրդ համայնքի ղեկավարն ու ռուս տնտեսագետը. ինչ խնդիրներ առաջ կքաշեն ոչ հայ պատգամավորները

Նա կարծում է, որ Բաբաջանյանի հայտարարությունները, անկասկած, ոչ մի կերպ չեն արտացոլում ո՛չ պաշտոնական Երևանի, ո՛չ խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը: Այդ հարձակումներն ուղղված են անձնական իմիջի ձևավորմանը, և ոչ ավելին։

Ըստ թեմայի

«Հրազդան» ցեմենտի գործարանը խնդրի առաջ է կանգնած. պատճառը հայտնի է. «Ժողովուրդ»
ՀՀ փոխվարչապետը անբավարար է համարում ՀԱՊԿ ձեռնարկությունների համագործակցության մակարդակը
ԱԺ–ում քննարկեցին ավիացիոն պատահարների քննության բյուրո ստեղծելու հարցը
Հայաստանի մտահոգությունները լսելի են. ԱԳՆ խոսնակը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին
թեգերը:
Ալեքսեյ Սանդիկով, Պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Արման Բաբաջանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ