01:25 25 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.42
  • GBP617.07
  • EUR517.55
  • RUB7.43
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (79)
171 0 0

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը միաժամանակ մի քանի ուղղություններով քայլերթ կիրականացնի Երևանում:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Ջերմուկի բնակիչները ավտոերթով գալիս են միանալու Երևանում այսօր նախատեսվող քայլերթին` ի պաշտպանության Ամուլսարի։

«Ջերմուկցիները կշարունակեն հսկեл Ամուլսար տանող ճանապարհը, սակայն մի մասն էլ կգա Երևան` երեկոյան կայանալիք քայլերթին մասնակցելու։ Կարևորն այն է, որ մարդիկ սկսել են հասկանալ, որ Ամուլսարը միայն ջերմուկցիներինը չէ ու այն պահպանել է պետք»,– ասաց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։

Նա կոչ արեց բոլորին միանալ այդ խաղաղ ակցիային, որն ուղղված է լինելու ոչ թե ընդդեմ ՀՀ–ի, այլ հանուն ինքնիշխան և մաքուր հայրենիքի։

Ծառուկյանը հստակեցրեց` Ամուլսարի հարցում երբ կկանգնի ժողովրդին կողքին

Նշենք, որ այսօր երեկոյան 18:30-ին Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը քայլերթ կիրականացնի: Երթուղիները կլինեն երեք ուղղությամբ. մեկը կսկսվի Զորավար Անդրանիկի արձանի մոտից, մյուս երկուսը` մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի և Երևանի քաղաքապետարանի հարակից տարածներից։ Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում ժամը 20:00-ին:

Ամուլսարի գործը պետք է դիտարկել միայն իրավական տեսանկյունից. Փաշինյան

թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (79)

Ըստ թեմայի

Ինչ է որոշվել Ամուլսարի հարցի քննարկմանը. Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է հայտնում
Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ անցկացնելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա. Կարապետյան
Չենք կարող բնությունը կամ պետության վարկանիշը ռիսկի տակ դնել. Ալեն Սիմոնյանը` Ամուլսարի մասին
թեգերը:
Ամուլսար, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ