00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես երեխային զերծ պահել սուր շնչառական վարակներից. մանկաբույժի խորհուրդներ

Բժշկուհին զննում է հիվանդ երեխային
Բժշկուհին զննում է հիվանդ երեխային  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշնանը սրվում է սուր շնչառական հիվանդություններով վարակվելու հավանականությունը։ Sputnik Արմենիայի հոդվածը կօգնի կանխել մրսածությունն ու իմանալ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու պարզ մեթոդները։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik, Լիլիթ Հարությունյան. Դպրոցներ և մանկապարտեզներ հաճախելու մեկնարկը տրված է, և ծնողներն ու երեխաները վերադարձել են ուսումնական սովորական ռիթմին։ Սակայն բազմաթիվ հոգսերի հետ միասին պետք է մտածել նաև, թե ինչպես զերծ պահել երեխաներին, հատկապես ամենափոքրերին, վիրուսային վարակներից։

Встреча-дискуссия с министром здравоохранения Армении Арсеном Торосяном (16 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Յուրաքանչյուր 72 ժամը մեկ կին է մահանում դրանից. Արսեն Թորոսյանը գրել է վարակի մասին

Իհարկե, համացանցում այդ թեմայով կարելի է բազմաթիվ խորհուրդներ գտնել, բայց արդյո՞ք դրանք բոլորն արդյունավետ են ու անվտանգ։

Ամենատարածված խորհուրդներից մեկն այն է, որ երեխային կանխարգելիչ նպատակներով պետք է դեղամիջոցներ տալ, որոնք ամրապնդում են դիմադրողականությունը։ Բնականաբար, այստեղ կան որոշակի նախազգուշացումներ, որոնց էությունն այդ դեղամիջոցները ոչ թե ինքնուրույն, այլ բժշկի օգնությամբ ընտրելն է։ Որպես կանոն` այդ դեղերի հիմքում ընկած են բույսերը (ժենշեն, էխինացեա), որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։

40 տարի առաջ` անհնարին վիրահատություն. հայ բժիշկի բուժած հիվանդն ապրում է Ֆրանսիայում

Բազմաթիվ կայքերում խորհուրդ են տալիս նաև վիտամինների կուրս ընդունել, ինչը կօգնեն ամրապնդել իմունային համակարգը։

Պարզելու համար, թե արժե արդյոք հետևել այդ խորհուրդներին, մենք զրուցեցինք մանկաբույժ Թագուհի Հովհաննիսյանի հետ։

«Երեխայի դիմադրողականությունը բարձրացնելուց առաջ սկզբում պետք է վստահ լինել` այն իսկապես ցա՞ծր է։ Ապացուցողական բժշկությունը դիմադրողականությունը բարձրացնող ոչ մի դեղամիջոց չի ընդունում», – ասաց բժիշկը։

Նրա խոսքով` տարբեր դեղամիջոցների անհիմն կիրառումը կարող է միայն խանգարել։ Դրա փոխարեն մանկաբույժը հիշեցրեց գրիպի դեմ սեզոնային պատվաստումների մասին։

Грипп. Вирус - Sputnik Արմենիա
Փորձագետի խորհուրդները. ինչպես խուսափել գրիպից

«Պատվաստումները կարող են հնարավորինս զերծ պահել վարակվելուց։ Դրանք նաև կանխում են հիվանդության բարդացումները, մասնավորապես, A տեսակի գրիպի (խոզի գրիպ` խմբ.)։ Բայց վիրուսների բոլոր տեսակների դեմ պատվաստանյութեր չկան, ուստի պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, վիրուսակիրների հետ շփվել միայն դիմակով», – նշեց Հովհաննիսյանը։

Բժիշկը խորհուրդ է տալիս հիվանդներին կրել բժշկական դիմակներ` վարակը չտարածելու համար։ Նրա խոսքով` ցրտերի պատճառով նվազում է օդի խոնավությունը, ինչը նպաստում է վիրուսների ավելի ակտիվ տարածմանը։

Պետք է նաև օդափոխել սենյակները, երեխաներին ավելի հաճախ տանել զբոսանքի և հետևել, որ շատ հեղուկ խմեն։ Ինչ վերաբերում է վիտամիններին, ապա, ըստ մանկաբույժի, ավելի լավ է` դրանք ստանալ բնական ճանապարհով, մասնավորապես, մրգի ու բանջարեղենի միջոցով։ Առավել ևս, որ դա ավելի հաճելի է։

«Դիմադրողականությունը ձևավորվում է կյանքի ընթացքում, ոչ թե մի քանի հաբերի միջոցով», – հիշեցրեց նա։

Պետք է ավելացնել նաև, որ ցանկացած շնչառական վարակ ինքնին խթանում է իմունային համակարգը։ Եթե անընդհատ արհեստականորեն խթանենք դիմադրողականությունը, օրգանիզմը կդադարի պայքարել վիրուսների դեմ։

10 կանոն գրիպից խուսափելու համար - Sputnik Արմենիա
10 կանոն գրիպից խուսափելու համար

Մի մոռացեք լավագույն բնական իմունոմոդուլյատորների մասին` մեղր, ակնամոմ, մասուր, ալոե, էվկալիպտ, ժենշեն, սոխ, սխտոր, կաղամբ, բազուկ և այլն։

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ միրգն ու բանջարեղենը հարբուխի դեմ պայքարում արդյունավետ զենք են։ Հնարավորության դեպքում չարժե փոխարինել հում մթերքը ջերմային մշակում անցած մթերքով։ Ալերգիայի բացակայության դեպքում ավելի լավ է առաջարկել ցիտրուսային մրգեր (մանդարին և նարինջ), արքայախնձոր և խնձոր։ Բացի դրանից, չի կարելի անտեսել նաև կաթնամթերքը, որը պարունակում է լինոլաթթու, ինչն ամրապնդում է դիմադրողականությունը։

Գրիպի և հարբուխի սեզոնին անպայման մասուրի թուրմ, չրերով կոմպոտ պատրաստեք երեխայի համար։ Շաքարի փոխարեն ավելի լավ է քաղցրացնել խմիչքը մեղրով։

Շատ օգտակար է նաև հետևյալ բաղադրիչներից կոկտեյլը` թարմ գազար, թարմ խնձոր, ծիրանաչիր, չամիչ, կիտրոն, մանրացված ընկույզ։

Ի՞նչ է պետք հիշել

Շատ կարևոր է երեխային դասերով և պարապմունքներով շատ չծանրաբեռնելը։ Ծանրաբեռնվածությունը պետք է ադեկվատ լինի։ Չափից դուրս ծանրաբեռնվածությունը, ֆիզիկական պասիվությունը կարող են խաթարել աճող օրգանիզմի իմունիտետը։

Ակտիվ խաղերը նպաստում են երեխայի առողջացմանը, կոփմանն ու հիվանդությունների կանխարգելմանը։ Կարելի է վազվզել, խաղալ երեխաների հետ կամ ինտենսիվ մարզանք անել` ցատկերով և կքանիստներով։

Ինչպես են հաշմանդամություն ունեցող երեխաները «էլիտար անշարժ գույք» կառուցել Երևանում

Լրահոս
0