23:23 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
iPhone XS

Այ քեզ բան․ Apple-ի «եռաչքանի» սմարթֆոնը մեմերի է վերածվել. լուսանկարներ

© Sputnik / Александр Гальперин
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (161)
141 0 0

Ամերիկյան ընկերության նորույթը ոմանք հումորի են վերածել, Huawei-ի ապագա սմարթֆոնները խոցելի են դարձել, իսկ որոնումների «հայրը» հայտարարել է, որ շուտով նոր ծառայություն կներկայացնի։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik, Գոռ Մարգարյան․ Այս շաբաթ պարզվեց, որ Apple-ի նոր սմարթֆոնը հումորի անսպառ աղբյուր կարող է դառնալ ՝ չնայած իր հզորությանը, Google-ը «կծած խնձորի» ծառայություններից մեկի մրցակից է պատրաստում, իսկ ծալվող սմարթֆոնը Play Store հավելվածների խանութ չի ունենա։ Հիմա ամեն ինչի մասին` հերթով։

Սեպտեմբերը՝ Apple-ի ամիս

Այս շաբաթ տեղի ունեցավ ինովիացիոն աշխարհի ամենասպասված իրադարձությունը, որին շահառուներն ու երկրպագուները «տոն» են կոչում։ Վերջապես կայացավ Apple-ի այդքան սպասված սեպտեմբերյան ցուցադրությունը։ Սկսենք նրանից, որ ներկայացվեց նոր սերնդի iPhone-ը՝ համար 11-ը։ Իր նոր արտադրանքն ընկերությունը հռչակեց այս պահի դրությամբ աշխարհի ամենահզոր և ամենաարագ սմարթֆոնը։

Մյուս նորույթը iPhone 11 Pro-ն էր։ Սա առաջին դեպքն է, երբ ընկերությունն իր սմարթֆոնների անվան կողքին ավելացրեց Pro անվանումը, բայց առաջին դեպքը չէ, որ ընկերության արտադրանքն արժանացավ լայնածավալ արձագանքի։ Այս անգամ պատճառը գաջեթի, շատերի կարծիքով, ոչ այնքան էսթետիկ կառուցվածքն էր ու «եռաչքանի» հիմնական տեսախցիկը։

Մի քանի օր է անցել ցուցադրությունից, բայց համացանցը չի դադարում լռել և շատերի գրառումները վերաբերում են հենց այս թեմային։ Անսահման շատ են տեսախցիկի վերաբերյալ ծաղրական «մեմերը»։

​Pro գաջեթը նախատեսված է նրանց համար, ովքեր սիրում են տեսանյութեր նկարահանել։ Սմարթֆոնը կարողանում է միաժամանակ նկարել և՛ դիմային տեսախցիկով, և՛ հիմնական երեք տեսախցիկներից մեկով, որոնցից յուրաքանչյուրը կրկին 12 ՄՊ է։

​Սարքը 4 անգամ ավելի երկար է մնալու «ոտքի վրա», այսինքն, ավելի ուշ է լիցքաթափվելու, քան iPhone XS-ը։ Նշված արժանիքների համար գնորդները բավական թանկ կվճարեն. այն արժենալու է գրեթե 1400 դոլար։

​Անդրադառնանք նոր՝ 5-րդ սերնդի Apple Watch-երին։ Ամեն անգամ դրանց մասին խոսելիս ընկերություն հիշատակում էր, որ ամենակարևորը առողջությունն է, բայց կոնկրետ այս սարքի հիմնական հաղթաթուղթը մշտապես միացված էկրանն է։ «Կծած խնձորի» աշխատակիցները վերջապես մտան վարկ ու պարտքով iPhone գնած երևանցիների դրության մեջ ու հասկացան, որ երթուղայինում մի կերպ կծկված ուսանողին բացարձակապես հարմար չէ դիպչել էկրանին` ժամանակն իմանալու համար։ Մեկ լիցքավորումը ժամացույցին ուժ կտա աշխատելու 18 ժամից ոչ պակաս։ Սարքը կարժենա մոտավորապես 520 դոլար։

Huawei-ն այլևս առաջվանը չէ

Շատերն են հետևում չինական Huawei-ի դեմ ԱՄՆ-ի հայտարարած պատերազմին։ Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ն չինական ընկերությանը մեղադրում է իր քաղաքացիներին գաղտնալսելու մեջ և ընդգրկել է «սև ցուցակում», իսկ ամերիկյան ընկերություններին էլ արգելել է համագործակցել չինացիների հետ։

Այս ամենի հետևանքն այն է, Huawei-ի ապագա երեք սմարթֆոնները՝ Mate 30-ը, Mate 30 Pro-ն և ծալվող Mate X-ը, զրկվելու են Google-ի սպասարկումից, այդ թվում նաև Play Store-ից։ Այս մասին հայտնում է Nikkei-ն։

Չնայած այս հանգամանքին` սմարթֆոնները կաշխատեն Android օպերացիոն համակարգով, սակայն բաց ելքային կոդ ունեցող տարբերակով։ Սա նշանակում է, որ Huawei-ի օգտատերերին Android-ն անվտանգության երաշխիքներ չի տալիս, ու միջին կարգի հաքերը կարող է կոտրել անպաշտպան համակարգը։

Վերլուծաբանները կարծում են, որ սա ծանր հարված կհասցնի Huawei-ի սմարթֆոնների վաճառքի ցուցանիշներին։ Վարկած կա, որ Չինաստանից դուրս մատակարարումները կնվազեն 30 տոկոսով։ Mate 30 շարքը ընկերությունը պատրաստվում է ներկայացնել սեպտեմբերի 19-ին, իսկ ծալվող սմարթֆոն Mate X-ի վաճառքը կսկսվի 2019–ի վերջին։

Մնում է հուսալ, որ Huawei-ին կհաջողվի պակաս կորուստներով դուրս գալ այս պատերազմից։

Փող տուր՝ փողով ծառայություններն անվճար դարձնեմ

Google ընկերությունը Twitter-ում հայտնել է, որ շուտով կներկայացվի Play Pass ծառայությունը։

Հստակ ժամկետը դեռ նշված չէ, բայց հստակ է, որ ծառայությունը որոշակի բաժանորդավճարի դիմաց Play Store-ի վճարովի խաղերի և հավելվածների հասանելիություն կտա, այնպես որ այն դառնում է մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին թողարկված Apple Arcade-ի անմիջական մրցակիցը, որն ամսական կարժենա 4,99 դոլար ու արդեն հասանելի է 150 երկրում։ Ամենայն հավանականությամբ, բաժանորդագրությունն արժենալու է ամսական 5 դոլար։ Նմանատիպ Apple Arcade ծառայությունը թողարկվել է արդեն միանգամից 150 երկրում։

Իր հայտարարությամբ Google–ն ընդունում է, որ Play Pass-ի թողարկման հարցում ուշացել է, ու Apple-ն այս անգամ առաջ է անցել։ Բայց քանի որ խաղերի շուկան զարգանում է ահռելի արագությամբ, երկուսն էլ իրենց այս նոր ծառայությունից շահող դուրս կգան։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

Ներկայացվել է անլար լիցքավորման՝ աշխարհի ամենաարագ տեխնոլոգիան

Xiaomi-ի նոր «բրելոկը» կօգնի գտնել օգտատերերի «անհետացած» բանալիները, դրամապանակն ու իրերը

Ներկայացվեց նոր սերնդի iPhone-ը. սմարթֆոնի գինը սկսվում է 699 դոլարից

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (161)
թեգերը:
Google, iPhone, Huawei, սմարթֆոն, Այ քեզ բան

Գլխավոր թեմաներ