04:52 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Արջ

Արագած լեռան վրա արջի հարձակման զոհ դարձած երիտասարդը 33 տարեկան էր. նոր մանրամասներ

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1808)
1239 0 0

Երբ արջը հարձակվել է նրանց վրա, նշանածը դիմագրավել է կենդանուն, իսկ այդ ընթացքում աղջկան հաջողվել է որոշակի տարածություն հեռանալ նրանցից ու ահազանգել փրկարար ծառայություն:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Արագած լեռան տարածքում տեղի ունեցած սարսափելի դեպքից: Sputnik Արմենիայի տեղեկություններով` արջի հարձակման զոհ դարձած տղամարդը 33 տարեկան էր և ապրում էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: 31-ամյա նշանածը նույնպես Վարշավայի բնակիչ է:

Մեր տեղեկություններով` աղջիկը որևէ վնասվածք չի ստացել և չի էլ հասպիտալացվել: Երբ արջը հարձակվել է նրանց վրա, նշանածը դիմագրավել է կենդանուն, իսկ այդ ընթացքում աղջկան հաջողվել է որոշակի տարածություն հեռանալ նրանցից ու ահազանգել փրկարար ծառայություն:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք մի քանի օր առաջ էին եկել Հայաստան և տեղափոխվում էին «ավտոստոպի» միջոցով: Ողբերգական դեպքի նախորդ օրն էլ կանգ էին առել Արագած լեռան լանջին գտնվող հյուրատներից մեկում՝ ծրագրելով հաջորդ օրը բարձրանալ լեռը:

Արջը դեռ ոռնում է․ Արագածի այն հատվածը, որտեղ ողբերգական դեպքն է եղել, դեռ վտանգավոր է

Հիշեցնենք` երեկ դժբախտ դեպք էր տեղի ունեցել Արագած լեռան վրա. արջը հարձակվել էր Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացու վրա։

ԱԻՆ–ը հայտնել էր, որ այսօր, ժամը 14:26-ին «911» ծառայությունը Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից ահազանգ է ստացել, որ ինքն ու ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռ, արջը հարձակվել է իրենց վրա։

Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ Հայաստան եկած զբոսաշրջիկները նշանված էին։ Արջը նրանց վրա է հարձակվել է մոտ 3500 մետր բարձրության վրա։ Կենդանին ամուր բռնել է տղային, սկսել է գլորվել ու տղայի հետ ժայռից գահավիժել է ցած։ Աղջիկն անմիջապես ահազանգել է փրկարարական ծառայություն։

Դեպքի վայր եկած հրշեջ-փրկարարներն ու իրավապահները հայտնաբերել են երիտասարդի դին, որի գլուխն անճանաչելիորեն ջնջխված է եղել։

 

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1808)

Ըստ թեմայի

Ռուսաստանում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը․ 9 զոհ, տասնյակ վիրավորներ
Երևանում տղամարդը դանակահարել է կնոջն ու հարևանին
Դժբախտ պատահար Սյունիքում. վրաերթի ենթարկված 5-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է
Խոշոր վթար «Դալմա Գարդեն մոլի» մոտ. բախվել է 4 մեքենա, տուժածների թվում երեխաներ կան
թեգերը:
Երիտասարդ, աղջիկ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Զոհ, արջ, Դժբախտ պատահար, Հայաստան

Գլխավոր թեմաներ