21:53 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյանին ու Կարապետ Չալյանին առաջարկում են անվճար սովորել բուհում

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
490 0 0

Մարզիկներն այս տարի կարող են ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։ Մնում է` նրանք որոշեն` ուզում են, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրինությունը օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և եվրոպական երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր Կարապետ Չալյանին առաջարկում են անվճար սովորել բուհում:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ մարզիկներն այս տարի կարող են ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան հեռակա ուսուցման:

«Երբ իմացանք, որ մենք արդեն 2 օլիմպիական ուղեգիր ենք նվաճել, անմիջապես մտածեցինք, թե ինչպես կարող ենք մեր լուման ունենալ։ Որոշեցինք գյումրեցի մեր մարզիկներին, որոնք միջազգային ասպարեզներում պատվով են ներկայանում և բարձր են պահում մեր հանրապետության անունը, ընդունել մեր մասնաճյուղի հեռակա ուսուցման երեք՝ Հաշվապահական հաշվառում, Ֆինանսներ և Կառավարում բաժիններում: Թե որ բաժիններում կցանկանան սովորել մեր չեմպիոնները, իրենց ընտրությանն ենք թողնում: Ուսման վարձավճարներն ամբողջությամբ կփոխհատուցի մեր մասնաճյուղը»,- նշեց նա։

Պետրոսյանը տեղեկացրեց, որ առաջարկն անձամբ կներկայացնեն մարզիկներին, երբ նրանք վերադառնան Հայաստան:

«Առաջարկը կներկայացնենք Գյումրիում, իսկ իրենք կորոշեն՝ ընդունեն, թե ոչ»,-նշեց նա:

Գյումրեցի մարզիկները մինչ այս ավարտել են Շիրակի պետական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնը:

Արթուր Ալեքսանյանը չմասնակցեց աշխարհի առաջնության եզրափակիչին. ներարկումն էլ չօգնեց

Ըստ թեմայի

Սերգեյ Բոյկոն հրաժարվել է «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից
«Երևանը» նոր գլխավոր մարզիչ ունի
Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն
Արման Դարչինյանը և Գուրգեն Հովհաննիսյանն աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում են
թեգերը:
Կարապետ Չալյան, Արթուր Ալեքսանյան, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ