11:45 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Գոհար Նավասարդյան

Հաշմանդամություն ունեցող հայուհու ձեռքբերումը պետք է վարակիչ լինի բոլորի համար. Թաթոյան

© Photo : provided by Gohar Navasardyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Անվասայլակով աղջիկն աշխատում է ԱԻՆ–ում, վարում է ավտոմեքենա, զբաղվում է սպորտով, մասնակցում տարբեր բեմականացումների ու մրցույթների։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով` գեղեցկության մրցույթում հաշմանդամություն ունեցող Գոհար Նավասարդյանի ձեռքբերումն անձնական պայքարի իրական օրինակ է և պետք է վարակիչ լինի բոլորի համար։ Այս մասին նա գրառում է կատարել իր facebook-յան էջում։

Այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցող կանանց` «Ծնվել եմ հաղթելու համար» գեղեցկության մրցույթին 29-ամյա Գոհար Նավասարդյանը հաղթող է ճանաչվել «Սպորտի թագուհի» անվանակարգում:

Գեղեցկության այս մրցույթն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանների ազգային հաստատությունների աջակցությամբ, արդեն 3-րդ տարին։

Թաթոյանի գրառմանը կցված է նաև տեսանյութ, որում Գոհարը պատմում է իր ակտիվ առօրյայի մասին։ Անվասայլակով աղջիկն աշխատում է ԱԻՆ–ում, վարում է ավտոմեքենա, զբաղվում է սպորտով, մասնակցում տարբեր բեմականացումների ու մրցույթների։ Գոհարը հաշմանդամություն է ձեռք բերել 16 տարի առաջ` մինինգիտի հետևանքով։

Հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթում 29-ամյա հայուհին ճանաչվեց «Սպորտի թագուհի»

Մարդու իրավունքների պաշտպանը հավելել է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց կարողությունների գնահատումը ու զարգացումը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը։

Ըստ թեմայի

«Մենք ուրիշ չենք». հաշմանդամություն ունեցող մարդիկ հավատացե՞լ են փոփոխություններին
ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար ՀՀ նախագահը շարժասայլակներ է նվիրել
Նիկոլ Փաշինյանը խոսեց հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներից
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, հաղթանակ, Գոհար Նավասարդյան, հաշմանդամ, Գեղեցկության մրցույթ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ