16:33 19 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Ռոբերռ Քոչարյան

«Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելիս կլինեին». Քոչարյան

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (343)
171 0 0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ դատարանում։ Նա պատմել է, որ նախկին պաշտոնյաների հետ անձամբ շփվել է 2008թ–ին` արտակարգ դրություն հայտարարելիս։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Եթե դատարանն արհամարհում է անգամ Սահմանադրական դատարանի կարծիքը, ապա անիմաստ է որևէ բան ասել։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով դատավարության ընթացքում հայտարարեց գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը`մեկնաբանելով կալանքը վերացնելու մասին իր փաստաբանների միջնորդությունը մերժելու մասին դատավոր Աննա Դանիբեկյանի հրապարակած որոշումը։

Ռոբերտ Քոչարյանը,  անդրադառձավ կալանքը գրավով կամ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ փաստաբանների ներկայացրած նոր միջնորդությանը։

«Երևի դատախազության աշխատակիցների համար դժվար է սա հասկանալ, բայց այն տեսակի մարդ չեմ, որ կարող եմ քննությունից փախնել։ Հասկանում եմ, որ իրենց ու շատ շատերի համար, իրոք, դժվար է սա պատկերացնել։ Եթե փախնող լինեի, ապա այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին։ Ինձ համար անգամ վիրավորական է, որ ես ստիպված եմ այդ մասին խոսել»,- ասաց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է քննությանը խոչընդոտելու հնարավորությանը, Քոչարյանը շեշտեց, որ գործով անցնող անձանցից միայն 4-ի հետ է անձնական շփում ունեցել։ Բայց, քանի որ համաձայն է այդ անձանց նախաքննական ցուցմունքների հետ, դրանց վրա ազդելու որևէ մոտիվացիա չունի։

Ինչպես Քոչարյանի հետ լուսանկարը պատմություն դարձավ պատվավոր հյուպատոս Բաղդասարյանի համար

«Այդ չորսից մեկը ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն է, որի հետ ես քննարկել եմ արտակարգ դրության համաձայնագիրը, երկրորդը` Սերժ Սարգսյանն է, որին որպես վարչապետ զանգահարել եմ, նրա հետ համաձայնեցրել եմ համաձայնագիրը, հաջորդը` Հայկ Հարությունյանն է ` նախկին ոստիկանապետը, որն իր ցուցմունքում ասում է, որ ինձ տեղյակ է պահել ինչ–որ գործողությունների մասով  և  Արմեն Գևորգյանը, որին հանձնարարվել էր նախապատրաստել արտակարգ դրության մասին համաձայնագիրը»,– ասաց Քոչարյանը։

Քոչարյանի որդին չի բացառում Վանեցյանի պաշտոնանկության ու Մարտի 1-ի գործի հնարավոր կապը

Հիշեցնենք, դատական նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա փաստաբանների ներկայացրած միջնորդության որոշումը, ըստ որի` նա  կմնա կալանքի տակ։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (343)

Ըստ թեմայի

Սեյրան Օհանյանը` մարտի 1-ի մասին. «Սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել»
«Քոչարյանին դատել են» վանկարկող մարդիկ քայլերթ են սկսել Երևանում. Զուրաբյանը նրանց թվում է
Ինչպես Քոչարյանի հետ լուսանկարը պատմություն դարձավ պատվավոր հյուպատոս Բաղդասարյանի համար
Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
թեգերը:
Արմեն Գևորգյան, Սերժ Սարգսյան, Արցախ, Ստեփանակերտ, ադրբեջանցի, Դատարան, Դատավոր, Մեղադրանք, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ