10:05 14 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Արթուր Վանեցյան

«Կյանքում ոչինչ բացառված չէ, կայացած մարդ և գործիչ եմ, ինքս կորոշեմ` ինչ անել». Վանեցյան

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
26810

Արթուր Վանեցյանը նախկին իշխանավորներին խորհուրդ տվեց մնալ իրենց քաղաքական անցյալում և չփորձել խառնվել իր և գործող իշխանությունների հարաբերությունների մեջ։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի— Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մտադիր է առաջիկայում զբաղվել միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայով։ Այս մասին նա ասաց այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ինչ վերաբերում է իմ` քաղաքականություն մտնել–չմտնելուն, ապա կուզեմ ասել, որ հիմա պատրաստվում եմ զբաղվել միայն Ֆուտբոլի ֆեդերացիայով։ Մյուս կողմից, այս կյանքում ոչինչ բացառված չէ։ Ես կայացած մարդ ու գործիչ եմ ու ինքս կորոշեմ` ինչ անել»,–ասաց նա։

Վանեցյանը նշեց նաև, որ երեկվա իր հրաժարականից հետո նկատելի է նախկին իշխանության ներկայացուցիչների խանդավառությունը։ Սակայն ուզում է նրանց ասել, որ թող մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իր և գործող իշխանությունների հարաբերությունների մեջ։ «Այդ հարաբերությունները ես գիտեմ` ոնց են և ոնց կշարունակվեն։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հետ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, լավ ենք աշխատել»,–ասաց նա։

Մեկ այլ հարցի, թե տեղյա՞կ է` ում են նշանակելու ԱԱԾ տնօրեն, Վանեցյանը պատասխանեց, որ ոչ, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգնել նորանշանակին։

Վանեցյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ երբեք չի արել մի բան, որի համար ամաչում է։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը։

«Թող որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ». Վանեցյան

Ի դեպ, Վանեցյանն իր հրաժարականի տեքստում գրել էր, որ պետականաշինության տրամաբանության շրջանակներում որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։

Ըստ թեմայի

ԱԱԾ տնօրենի հրաժարականը լուրջ հարված է այսօրվա իշխանությանը. Շարմազանով
Կան մի քանի թեկնածուներ. Փաշինյանը` Վանեցյանին փոխարինողի մասին
Մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից` իմ քաղաքական առաջնորդը. Ալեն Սիմոնյան
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ՀՖՖ, Տնօրեն, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հրաժարական, Արթուր Վանեցյան

Գլխավոր թեմաներ