21:21 11 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.02
  • EUR529.79
  • RUB7.53
Գևորգ Բաղդասարյան

Քոչարյանը կարող է ազդել մարտի 1-ի սպանությունների բացահայտման վրա. դատախազ

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (237)
59 0 0

Մարտի 1-ի գործով մեղադրող, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատարանին խնդրել է Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ։ Ըստ Բաղդասարյանի` Քոչարյանն, ազատության մեջ լինելով, կթաքնվի քննությունից և կխոչընդոտի քրեական գործի քննությանը։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Մարտի 1-ի գործից անջատված մաս կա, որով քննվում են 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների հանգամանքները։ Այդ մասին Ռոբերտ Քոչարյանի ու մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ դատավարության հերթական նիստում հիշեցրեց Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

«Այդ քրեական գործով գնահատականներ են տրվելու նաև պաշտոնատար անձանց գործողություններին, որոնք ուղիղ, կամ ոչ ուղիղ ծառայողական պարտականությունների կախվածության մեջ են եղել Ռոբերտ Քոչարյանի հետ»,– ասաց դատախազը` արձագանքելով պաշտպանական կողմի դատարանում ներկայացրած տեսակետին, թե գործի նախաքննությունն ավարտված է, ու, ազատության մեջ լինելով, Ռոբերտ Քոչարյանը չի կարող ազդել գործի քննության ընթացքի ու վկաների վրա։

Դատախազ Բաղդասարյանը հիշեցրեց, որ դատարանում քննվող դատական գործով 850 վկաներ դեռ պետք է դատակոչվեն դատարան։

«Քրեական գործում կան են փաստական տվյալներ, որոնք մտավախություն են առաջացնում, որ առկա են հիմքեր, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ լինելու դեպքում կթաքնվի քննությունից և կխոչընդոտի քրեական գործի քննությանը դատարանում և քրեական գործից անջատված մայր գործի քննությանը»,– հայտարարեց մեղադրող դատախազը։

Հրաժարականի տեքստն ինքս եմ գրել. Վանեցյանն ի պատասխան Փաշինյանի խոսնակի

Գևորգ Բաղդասարյանը նաև համոզմունք հայտնեց, որ Քոչարյանն, ազատության մեջ լինելով, լուրջ վտանգ կներկայացնի հիշյալ քրեական գործի քննության ու օբյեկտիվ ճշմարտության բացահայտման համար։

Այս հիմքով դատախազը դատարանին խնդրեց մերժել Քոչարյանի փաստաբանների` խափանման միջոցը փոխարինելու միջնորդությունը։

Քոչարյանի փաստաբանները նոր միջնորդություն ներկայացրին. կալանքի հիմքեր չկան

Հիշեցնենք, դատական նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա փաստաբանների ներկայացրած միջնորդության որոշումը, ըստ որի`  նա կմնա կալանքի տակ։

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (237)

Ըստ թեմայի

Ինչպես Քոչարյանի հետ լուսանկարը պատմություն դարձավ պատվավոր հյուպատոս Բաղդասարյանի համար
«Քոչարյանին դատել են» վանկարկող մարդիկ քայլերթ են սկսել Երևանում. Զուրաբյանը նրանց թվում է
Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
Սեյրան Օհանյանը` մարտի 1-ի մասին. «Սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել»
թեգերը:
Քննություն, ՀՀ դատախազություն, Դատարան, 2008թ.-ի մարտի1, Սպանություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ