15:34 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
ՔԿՀ

«Արմավիր» ՔԿՀ–ի կառուցման ժամանակ հափշտակություն և կոռուպցիոն չարաշահումներ են եղել

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Միայն «Արմավիր» ՔԿՀ–ի խցերում տեղադրված հատուկ փականներով դռների մասով պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 48մլն դրամ։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 2007-2015թթ. կառուցման շինարարական աշխատանքների ժամանակ խարդախությամբ խոշոր չափերի հափշտակություն և կոռուպցիոն չարաշահումներ են եղել։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

«Նախագծա-նախահաշվային աշխատանքների իրականացման նպատակով 2006թ. հայտարարված մրցույթի ժամանակ հաղթող ճանաչված ՍՊԸ-ին պետբյուջեից վճարվել է 119․000․000 դրամ։ Շինարարական աշխատանքները կատարած ընկերությանն էլ վճարվել է 9․827․762․139 դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի 2019թ. հուլիսի 20-ի հրամանով` «Արմավիր» ՔԿՀ-ում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով։ Հանձնաժողովը կատարել է քրեակատարողական հիմնարկում գույքագրում և նախագծա-նախահաշվային ու հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համադրում: Արդյունքում պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ մասնաշենքում տեղադրված դռները, մոնտաժված պոմպերը, ջրատաքացուցիչ կաթսաները չեն համապատասխանում նախագծա-նախահաշվային փաստաթղթերում, պայմանագրերում արտացոլված տվյալներին:

Ընդ որում՝ միայն հիմնարկի խցերում տեղադրված հատուկ փականներով համալրված դռների մասով առերևույթ պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 48մլն ՀՀ դրամ։

Շինարարական աշխատանքները կատարած ընկերության աշխատակիցները թերի են կատարել աշխատանքները՝ տեղադրվել է նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված որակին չհամապատասխանող գույք, իսկ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասու պաշտոնատար անձինք, ըստ էության, կազմված կեղծ կատարողական ակտերով ընդունել են չկատարված,  փաստաթղթերով սահմանված որակին չհամապատասխանող աշխատանքները:

«Արմավիր» ՔԿՀ–ում շինարակական աշխատանքներ իրականացրած ընկերության աշխատակիցների կողմից առերևույթ խարդախությամբ ՀՀ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու  փաստի առթիվ դատախազությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով` 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ  մասով, 314-րդ հոդվածով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Ըստ թեմայի

«Արթիկ» ՔԿՀ–ում գտնվող երիտասարդ կալանավորն «անակնկալով» շոկոլադ է ստացել
Գերբնակեցվածություն, անհասանելի փոստարկղեր... էլ ի՞նչ խնդիրներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում
Մահվան 13 դեպք ՔԿՀ–ներում. դատապարտյալներին ժամանակին օգնություն չի ցուցաբերվո՞ւմ
Հայաստանի որոշ ՔԿՀ–ներում անհնազանդության դրսևորումներ են եղել. նախարար
Բունտ` ի պաշտպանություն «զոն նայողների». ի՞նչ իրավիճակ է ՔԿՀ–ներում
թեգերը:
չարաշահում, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ)

Գլխավոր թեմաներ