03:54 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Զարուհի Բաթոյան

Նախարարն ասել է` ինչպես օգնել երեխաներին և մեկնաբանել է գիշերօթիկների փակման հարցը

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
656 0 0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը վստահեցրել է, որ գիշերօթիկում խնամվող երեխաներին ու նրանց ընտանիքներին ամեն կերպ աջակցելու են հաղթահարել հաստատությունների փակման խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Գիշերօթիկ հաստատությունների փակումը ո՛չ երեխաների, ո՛չ ընտանիքների համար ռիսկային չի լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Պետք է հիշել, որ գիշերօթիկում խնամվող երեխաները պարբերաբար` շաբաթ–կիրակի օրերին և ամբողջ ամառ, ապրում են իրենց կենսաբանական ընտանիքների հետ։ Պետությունը ոչ մի դեպքում չի վերադարձնի երեխային իր ընտանիք, եթե դա ռիսկային լինի։ Նախարարությունը SOS հիմնադրամի և Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ ամեն կերպ աջակցելու է ընտանիքներին», – ասաց նախարարը։

Բաթոյանն անդրադարձավ նաև մանկատների խնդրին։ Նրա խոսքով` հաստատություններից ոչ մեկը հավելյալ աջակցության կարիք չունի։

«Պետությունը լիովին ապահովում է հաստատություններին։ Եթե ուզում եք օգնել երեխաներին` աջակցեք նրանց ընտանիքներին», – նշել է Բաթոյանը։

Գիշերօթիկների լուծարումից հետո հերթը նաև մանկատներին է հասնելու

Հիշեցնենք, որ առաջիկայում լուծարվելու են Հայաստանում գործող բոլոր գիշերօթիկ հաստատությունները։ Ընդհանուր առմամբ, այդ կենտրոններում խնամվում է 260 երեխա։ Պետությունը գիշերօթիկների փակման որոշում է կայացրել` համարելով դրանց հոգման ծախսերն անարդյունավետ, իսկ երեխաների ընտանիքներում ապրելը` կարևոր։

թեգերը:
գիշերօթիկ, մանկատուն, երեխա, Զարուհի Բաթոյան

Գլխավոր թեմաներ