14:40 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Երեխաներ

«Որ էսպես գնա, նորմալ կապրենք». պետությունը 500 մլն կտրամադրի աղքատ ընտանիքներին

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
115 0 0

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով` պետությունը պատրաստվում է մյուս տարի աջակցություն տրամադրել պետությունը աղքատ ընտանիքի։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Մյուս տարի պետությունը 500 մլն դրամ կտրամադրի աղքատ ընտանիքների զորեղացմանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նախարարը նաև ավելացրեց, որ աղքատության խնդիրը պարզապես գումար տրամադրելով չի լուծվում։

«Տարիներ շարունակ պետական սոցիալական նպաստներ ստացող մարդկանց կյանքում, ցավոք, ոչինչ չի փոխվում։ Պետությունը պետք է զբաղվի մարդկանց մասնագիտական կարողությունները զարգացնելու ուղղությամբ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ շուտով կկարողանանք 1000 ընտանիքի աջակցել` տրամադրելով անհրաժեշտը անասնապահության համար։ Ծրագրի հաստատման դեպքում այն կարժենա 500 միլիոն դրամ», – ասել է նախարարը։

Նախարարը հայտնեց, որ գումարի հատկացումը հնարավոր կդառնա բյուջեում կատարված խնայողությունների շնորհիվ։ Պետությունը նմանօրինակ ծրագիր առաջին անգամ է անելու` ոգեշնչված բարեգործական և հասարակական կազմակերպությունների ծրագրերից։ Որպես օրինակ նախարարը նշեց նախարարության, Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպության և «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ իրականացրած «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը։
Այդ ծրագրի շրջանակում 18 ամիս շարունակ բազմակողմանի աջակցություն է ցուցաբերվել 108 ընտանիքի, որոնց անդամները մասնագիտական վերապատրաստումներ են անցել, սովորել ծնողավարական հմտություններ, ստացել անհրաժեշտ իրեր` եկամուտ ապահովելու համար, իսկ ամենահրատապ կարիքները հոգալու համար ստացել են գումարային աջակցություն։ Յուրաքանչյուր ընտանիքի հետ աշխատանքները արժեցել են միջինը 600 հազար դրամ։

Ամեն ընտանիք յուրովի մոտեցում է պահանջում։ Օրինակ` ապրիլյան պատերազմի մասնակից 22-ամյա Էդուարդի (անունը փոխված է հերոսի խնդրանքով) ընտանիքին օգնել են մթերային խանութ աշխատեցնել։ Ընտանիքը ծայրահեղ ծանր վիճակում էր հայտնվել տղայի մոր` քաղցկեղով հիվանդանալու պատճառով։ Բուժումների նպատակով ընտանիքը վաճառել էր հնարավոր ամեն ինչ, սակայն որոշ ժամանակ անց կինը մահացել էր։ Այժմ Էդուարդն ապրում է հոր և 9-ամյա քրոջ հետ։

Ընտանիքը դիմել էր «Իմ քայլը» հիմնադրամին, որն էլ Վորլդ Վիժնի հետ համատեղ ընտանիքին աղքատությունից դուրս բերելու ծրագիր էր մշակել։ Ընտանիքին տրվել էր գումար` մթերային խանութ վարձակալելու և առաջին ապրանքները գնելու համար։ Այժմ հայր ու տղա հերթափոխով աշխատեցնում են խանութը։
«Որ էսպես գնա, շուտով կփակենք պարտքերը, խանութն ավելի մեծ եկամուտով կաշխատի, երեխու դպրոցի ծախսերը նորմալ կհոգանք, նորմալ մարդու պես կապրենք», – բարեգործական կազմակերպության աշխատակիցների հետ զրույցում ասել է Էդուարդի հայրը։

Պայմանական նպաստ. նոր նախագիծը լուծո՞ւմ է հարցը, թե՞ ձգձգում. տնտեսագետի կարծիքը

Հիմնադրամն արձագանքել էր այդ ընտանիքի խնդրանքին` հաշվի առնելով ոչ միայն աղքատ վիճակը, այլև Էդուարդի` միակողմանի ծնողազուրկ լինելն ու ապրիլյան պատերազմին մասնակցելը։ Առաջնահերթություն է տրվել նաև բազմազավակ ընտանիքներին։

Նշենք, որ 2017-ի տվյալներով` աղքատ է Հայաստանի բնակչության 25.7%-ը կամ 766 հազար մարդ։ Նրանք ունեն ամսական 42000 դրամից քիչ եկամուտ։ Ծայրահեղ աղքատ է 1.4%-ը կամ 42 հազար մարդ։ Նրանք ունեն ամսական 24000 դրամից քիչ եկամուտ։

թեգերը:
Զարուհի Բաթոյան, փող, երեխա, ընտանիք

Գլխավոր թեմաներ