11:41 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Արտակ Գևորգյան, Անի խոշորացված համայնքի ղեկավար

Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
209910

Քրեական գործը հարուցվել է տարբեր փաստերի ու հաղորդումների, այդ թվում` Պետական վերահսկողության աշխատակիցների նախապատրաստած նյութերի հիման վրա:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Պաշտոնական կեղծիքի և գումարի վատնման փաստով մեղադրանք  է առաջադրվել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի նկատմամբ:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ խոսքը մոտ 648 հազար դրամ գումարի մասին է:

«Մեղադրանքն արդեն առաջադրվել է: Գործն այս պահին գտնվում է ապացույցների հավաքման և ստուգման փուլում: Երբ կունենանք լիարժեք  ապացույցներ, հաջորդ քայլը կմտածենք անձին դատի տալու մասին»,- ասաց դատախազը։

Նա նշեց նաև, որ քրեական գործը հարուցվել ու  մեղադրանքն առաջադրվել է տարբեր փաստերի ու հաղորդումների, այդ թվում`  Պետական վերահսկողության աշխատակիցների նախապատրաստած նյութերի հիման վրա:

Հավելենք, որ բացի համայնքապետից, մեղադրանք է առաջադրվել է նաև նրա  նախկին վարորդի ու համայնքի ներկայիս աշխատակազմի ղեկավարի նկատմամբ:

Աղվան Հովսեփյանը կարող է վկայից դառնալ մեղադրյալ. «Փաստ»

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ Անի համայնքի բնակիչները բողոքի տարբեր ակցիաներ էին անցկացնում՝  պահանջելով համայնքի ղեկավարի հրաժարականը:

«Ես 100 տոկոս գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու». Քոչարյանը պատմեց` ինչու է վերադարձել

2017-ին 17 համայնքների միավորման արդյունքում ձևավորվեց Անի համայնքը, որի կենտրոնը Մարալիկն է։ Արտակ Գևորգյանը 2007 և 2011 թվականներին վերընտրվել է Մարալիկի քաղաքապետ, իսկ նախորդ տարի ընտրվել է Անի խոշորացված համայնքի ղեկավար։ Գևորգյանը ՀՀԿ անդամ է։

Ըստ թեմայի

Դատարանը մերժեց միջնորդությունը. Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
Վլադիմիր Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալ. նա լուրջ չի վերաբերվում մեղադրանքին
«Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելիս կլինեին». Քոչարյան
Ոստիկանները քրեական հեղինակության են բերման ենթարկել. տեսանյութ
թեգերը:
համայնքի ղեկավար, Մեղադրանք, Արտակ Գևորգյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ