04:49 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Հանրապետության հրապարակ

Եվս 3 օր կշոգենք, ու վերջ. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (562)
657 0 0

Հայաստանում ջերմաստիճանը կհասնի առավելագույնը 33, Արցախում՝ 35 աստիճանի: Ցերեկն ամենուրեք կլինի արևային եղանակ:

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Այսօրվանից սկսած՝ 4 օր, Հայաստանի Հանրապետության տարածքում ցերեկային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին, 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Ըստ նախարարության հաղորդագրության՝ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։

Սեպտեմբերի 19-23-ը մայրաքաղաք Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փոխվում է Երևան-Գյումրի արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկության կարգը

Ջերմաստիճանը ցերեկը կհասնի +32-ի, գիշերը կլինի 9-16 աստիճան տաքություն:

Արցախի Հանրապետությունում ջերմաստիճանն այսօր կհասնի +35-ի:

Հազվագյուտ ձեռագրեր, բացառիկ նկարներ. 10 տարի հիմնանորոգված Վեհարանը շատերին կզարմացնի

թեմա:
Եղանակը Հայաստանում (562)
թեգերը:
շոգ, եղանակ

Գլխավոր թեմաներ