00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձնական նախագիծ Վանաձորում. ինչու դպրոցականներին չեն կարողանում կտրել դասից

© Sputnik / Asatur YesayantsПосле занятий
После занятий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուսումնական փորձնական ծրագիրը կօգնի, որ երեխաներն արդեն 6-7–րդ դասարաններում պարզ ալգորիթմներ կազմեն համակարգչային խաղերի համար, իսկ 9-րդ դասարանն ավարտելիս կտիրապետեն Html և Python լեզուներին։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի –Sputnik, Արամ Գարեգինյան. Ինչ կլինի, եթե 11-րդ դասարանցուն նստեցնես համակարգչի դիմաց և միացնես C++–ը։

Անկեղծ ասած`դժվար թե հրաշք տեղի ունենա։ Եթե նախկինում նա երբեք ծրագրավորմամբ չի զբաղվել, ապա հավանականությունը քիչ է, որ կյուրացնի լեզուն։ Գուցե էկրանին տեսնելով անվերջանալի «if», «typeid» և «namespace» բառերը, երեխան կսկսի երկմտել. «Եթե այս ամենը պետք է սովորել, ճի՞շտ եմ արել, որ որոշել եմ ծրագրավորող դառնալ»։

Армянские школьники выиграли медали на 3-й Международной олимпиаде по информатике (август 2019). Марибор, Словения - Sputnik Արմենիա
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից հայ պատանիները 3 մեդալով են վերադարձել

«Այդ պատճառով հնարավորինս վաղ տարիքում պետք է երեխաներին հասկացնել, թե ինչ է անում ծրագրավորողը»,– ընդգծում է վանաձորցի երիտասարդ ուսուցիչ Եղիշե Սաֆարյանը։

Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել` «Хищник». տեսանյութ և լուսանկարներ

Եղիշեն իր գործընկերների հետ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (VTC) աջակցությամբ ինֆորմատիկայի խորացված ուսումնական ծրագիր է մշակել։ Համեմատության համար նշենք, որ այսօր 6-րդ դասարանում ինֆորմատիկայի դասաժամերին երեխաները սովորում են նկարել Paint ծրագրով և սկսում են ուսումնասիրել Word–ը, 7-ում սովորում են Word և Excel ծրագրերը, 8-ում` CorelDraw և Access, 9-ում ուսումնասիրում են Photoshop–ն ու ընդհանուր պատկերացում են ստանում ալգորիթմների մասին։

© Sputnik / Aram GareginyanԾրագրավորման ձեռնարկները
Փորձնական նախագիծ Վանաձորում. ինչու դպրոցականներին չեն կարողանում կտրել դասից - Sputnik Արմենիա
Ծրագրավորման ձեռնարկները

Այսպիսով, թեև դպրոցական առարկան կոչվում է «ինֆորմատիկա», սակայն բովանդակությամբ այն ավելի շուտ համակարգչային հմտությունների ուսումնասիրություն է, քանի որ հիմնական դպրոցում (առաջին 9-ը դասարաններում) ծրագրավորում գրեթե չեն ուսումնասիրում։ Այդ պատճառով վարժարանում (10-12–րդ դասարաններ) խորացված ուղղություն ընտրելով` երեխան չի կարողանում հասկանալ` արդյոք նա ցանկանում է հետագայում շարունակել ծրագրավորում սովորելը, թե ոչ (իհարկե, եթե դպրոցից դուրս չի զբաղվում դրանով)։ Եվ դրանից հետո` 11-րդ դասարանում, դպրոցական ծրագրում հանկարծակի հայտնվում են Pascal և C++ ծրագրավորման լեզուները։

Игроманы - Sputnik Արմենիա
Ծրագրավորողները ստեղծել են աշխարհի ամենավատ կայքը. լուսանկարներ

«Այդ պատճառով մենք առաջարկեցինք արդեն 6-րդ դասարանից երեխաներին ծրագրավորման լեզուներ սովորեցնել` պարզից դեպի բարդ», – ասում է Սաֆարյանը։

Իր և գործընկերների առաջարկած ծրագրով 6–րդ և 7-րդ դասարաններում երեխաները սովորում են KodU և Scratch ծրագրերը։ Այստեղ դեռ ծրագրային կոդեր գրել պետք չէ, սակայն արդեն կարելի է ոչ բարդ խաղեր գրել ալգորիթմի պատրաստի «կտորներից»։ Սրա շնորհիվ 7-րդ դասարանի վերջում երեխան արդեն ոչ թե աբստրակտ պատկերացում կունենա, այլ գործնական մակարդակում կհասկանա`ինչ է ալգորիթմը և ինչպես է այն պետք կազմել։ Նման հիմք ունենալով` 8-րդ դասարանում աշակերտները կսովորեն ծրագրավորման առաջին լեզուն` Html CSS–ը, իսկ 9-ում` Python–ը։

«Այս լեզուն հետաքրքիր է նրանով, որ այն մի քանի մակարդակ ունի։ Ընդհանրապես բարդ է, դրանով կարելի է պրոֆեսիոնալ ծրագրեր գրել։ Սակայն սկզբում այն հնարավոր է սովորել պարզ մակարդակում և պարզ բաներ կազմել։ Այդ է պատճառը, որ Python–ը կարող է դառնալ լավ ներածություն` և՛ C++, և՛ այլ բարդ ծրագրային լեզուների համար», – պարզաբանեց Սաֆարյանը։

Самвел Бекян и Карен Варданян у 3D-принтера нового поколения в школьной инженерной лаборатории ArMath (23 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանյան դպրոցը նոր մակարդակի 3D տպիչ ունի. չի մամլում, բայց գոլորշիացնում է ճառագայթով

Ծրագիրն արդեն երկրորդ տարին է` փորձարկվում է Լոռու մարզում. սկզբում` 4 դպրոցներում, հիմա`21–ում (Վանաձորում և գյուղերում)։ Ուսուցիչների համար մեթոդական ձեռնարկներ են թողարկել, իսկ անհրաժեշտության դեպքում վերապատրաստման դասընթացներ են անցկացնում։

«Չէ՞ որ ես միայն տեսաբան չեմ, ուսուցիչ էլ եմ։ Երբ մենք 6-րդ դասարանցիների հետ սկսեցինք ուսումնասիրել KodU–ն, նրանք չէին ցանկանում դասերից բացակայել։ Երբ արդեն անձամբ են կարողանում խաղեր գրել, նրանց դասից կտրելն անհնար է» , – ժպտում է Եղիշեն։

Սաֆարյանն ուսումնական ծրագրի համար նախապատրաստել է Python լեզվի մեթոդաբանությունը, նրա գործընկեր Շուշան Աբովյանը` KodU–ի, Անի Դերձյանը` Scratch–ի, իսկ Շավարշ Ոսկանյանը` Html–ի։

Կոտրելով կարծրատիպերը. ինչերի միջով է անցել հատուկ հոգեբան Նարեն ու ինչ է ուզում կյանքից

Եթե կրթության նախարարությունը հավանություն տա նախագծին, այն հնարավոր կլինի ավելացնել ինֆորմատիկայի դպրոցական ծրագրում։ Այսինքն` երեխաները կսովորեն և՛ համակարգչային հմտություններ ձեռք բերել, և՛ ծրագրավորում` որպես այդպիսին։ Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնները տեղեկատվական ծրագրավորման փոքր և (ավելի փոքր ծավալով) էլեկտրոնային ինժեներիայի կլաստերներ են: Կենտրոնները ստեղծվել են Համաշխարհային բանկի վարկային ծրագրերից մեկով և կառավարվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։

Լրահոս
0