19:11 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Անաստասիա Զավորոտնյուկ

«Զավորոտնյուկը շանսեր ունի». բժիշկները դերասանուհուն պատրաստում են վիրահատության

© Sputnik / Екатерина Чеснокова
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
720 0 0

Ավելի վաղ բժիշկների կանխատեսումները հույս չէին ներշնչում։ Ավելին` Զավորոտնյուկին արդեն համեմատում էին Յուլյա Նաչալովայի հետ, քանի որ տեղեկություններ կային, որ նրա օրգանիզմն այդ վիճակին է հասել արտամարմնային բեղմնավորման պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի դերասանուհի, «Իմ չքնաղ դայակը» սերիալի հերոսուհի Անաստասիա Զավորոտնյուկին պատրաստում են վիրահատության, բժիշկները սկսել են դրական կանխատեսումներ անել և  որոշել են հեռացնել ուռուցքը: Այս մասին հայտնում է  «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը` հղում անելով բժիշկներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ երեկոյան դերասանուհու գիտակցությունը վերականգնվել է, նա ինքնուրույն է շնչում ու նույնիսկ հիվանդասենյակ է տեղափոխվել։

«Դա վկայում է այն մասին, որ ընտրված բուժումն ու հակաբիոտիկներն արդյունավետ են, բժիշկները կարողացել են դադարեցնել այտուցի զարգացումը», – պարբերականի հետ զրուցում ասել է ուռուցքաբան վիրաբույժը, որը ծանոթ է Զավորոտնյուկի վիճակին։

Նա նշել է, որ երբ դերասանուհին դուրս գա կոմայից, բժիշկները կկարողանան հեռացնել ուռուցքը։ Բժիշկն ասել է, որ նույնիսկ այսքան ծանր վիճակում հնարավոր է վիրահատություն անել։

«Գլիոբլաստոման հնարավոր է վիրահատել, թեև  հիվանդության ավելի վաղ փուլում բարենպաստ արդյունքի հնարավորությունն ավելի մեծ է։ Սակայն Անաստասիան լավ շանսեր ունի», – ասել է բժիշկը։ 

Եթե ախտորոշումը ճիշտ է, ապա անհնար է լիովին բուժել․ բժիշկը` Անաստասիա Զավորոտնյուկի մասին

Ավելի վաղ նյարդավիրաբույժ Ալեքսանդր Տուշևը լրատվամիոցներին հայտնել էր,  որ եթե Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, և նրա մոտ գլխուղեղի վերջին աստիճանի ուռուցք է, ապա նման հիվանդների կյանքի տևողությունը կազմում է ութ ամսից մեկ տարի։ Նրա խոսքով` նման դեպքերում կանխատեսումները հուսալի չեն, քանի որ  այդ վիճակում  ճառագայթային վիրաբուժությունը և քիմիաթերապիան կարող են երկարացնել հիվանդի կյանքը, սակայն գրեթե անհնար է լիովին բուժվել։

Ըստ ԶԼՄ–ների` ընտանիքի անդամները դերասանուհու սարսափելի ախտորոշման մասին իմացել են նախորդ տարի` դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Զավորոտնյուկն ու ամուսինը` Պյոտր Չերնիշևը, միայն գարնանն էին հանրությանը հայտնել դստեր մասին։ Ենթադրվում է, որ ուռուցքի պատճառ կարող է լինել արտամարմնային բեղմնավորումը։

Տեղեկություններ կան, որ դերասանուհին բուժում է ստացել Եվրոպայում։

Վերջերս «Իմ հրանալի դայակի» աստղը չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չէր եղել ավագ դստեր խանութի բացմանը։

Չորս տարի առաջ քաղցկեղի զոհ է դարձել Անաստասիայի հայրը։

թեգերը:
բժիշկ, վիրահատություն, հիվանդանոց, քաղցկեղ, Անաստասիա Զավորոտնյուկ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ