00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նա չէր սպանի». գյումրեցի տղամարդը` 1 տարեկան դստեր սպանության մեջ մեղադրվող հարսի մասին

© Sputnik / Aram NersesyanЖенская тюрьма
Женская тюрьма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում սեփական երեխայի սպանության մեջ մեղադրվող Անի Մ.–ի նախկին սկեսրայրը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցերին, պատմել կնոջ բնավորության, պահվածքի ու ամուսնուց բաժանվելու պատճառների մասին։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Մի քանի շաբաթ առաջ հայ հասարակությունը ցնցվեց Գյումրիում կատարված դեպքից. օգոստոսի 31-ին լուր տարածվեց, որ երիտասարդ մայրը սպանել է մեկ տարեկան դստերը։

Ավելի ուշ որոշ մանրամասներ հայտնի դարձան. 11 ամսական երեխայի դին հայտնաբերել էին Գյումրու Բուլվարային թաղամասի աղբանոցում, երեխայի ձեռքերն ու ոտքերը կապկպված էին եղել կպչուն ժապավենով: Մարմնին բռնության արտաքին հետքեր չէին եղել։

Наручники - Sputnik Արմենիա
Գյումրիում մեկ տարեկան երեխային սպանած մայրը կալանավորվեց

Փոքրիկի մահվան պատճառները պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն նշանակվեց։ Շուտով երեխայի մորը` Անի.Մ.–ին, բերման ենթարկեցին ու սպանության մեղադրանք ներկայացրին։ Հայտնի դարձավ, որ կինը հաշվառված չէ հոգենևրոլոգիական դիսպանսերում և դեպքից որոշ ժամանակ առաջ բաժանվել է ամուսնուց։

Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել` ինչ պայմաններում է ապրել կինն ու ինչպես է ի սկզբանե վարվել երեխայի հետ։ Մանրամասները ներկայացրեց կնոջ նախկին սկեսրայրը` Գրիգոր Ալեքսանյանը։

«Շատ լավ հարս էր։ Բարի, պատրաստակամ։ Ընտանիքում լավ հարաբերություններ էին։ Մենք տղայիս հետ աշխատում ենք։ Բարեկեցիկ կյանքով ենք ապրում (Գևորգը որդու հետ բանջարեղեն է վաճառում)։ Տեսեք` երեխայի համար թանկարժեք անկողին էինք գնել, թոռնիկս ամեն ինչ ուներ», – ասում է տղամարդն ու ցույց է տալիս երջանիկ ընտանիքի լուսանկարներն ու տեսանյութերը։

Դաժան սպանություն Լոռիում. մարզպետարանի աշխատակցին սպանել ու դիակը հրկիզել է. մանրամասներ

Կադրերը դիտելիս` տպավորություն է ստեղծվում, որ Անին շատ է սիրել երեխային։ Նույնը հաստատում է նաև նախկին սկեսրայրը։ Նրա խոսքով` շատ հաճախ էր խաղում երեխայի հետ, շատ քնքուշ էր նրա հանդեպ, առանց երեխայի ոչ մի տեղ չէր գնում։

Անին շուտ է զրկվել ծնողներից։ Նրան ու եղբորը տատն է խնամել։ Ինչ-որ պահի տատը ստիպված է եղել երեխաներին մանկատուն հանձնել, բայց մեկ–երկու տարի անց գործերը լավացել են ու երեխաներին հետ է վերցրել։ Անին ամուսնու ընտանիքում է չափահաս դարձել, իսկ հիմա 20 տարեկան է։

Ալեքսանյանը պնդում է, որ ընտանիքում ոչ մի լուրջ կռիվ կամ հակասություն չի եղել։ Բայց այս ամառ հարսը հանկարծ անհետացել է։

«Նա թողել էր երեխային ու ինչ–որ տեղ կորել։ Հինգ օր փնտրում էինք։ Վերջում եղբայրը գտավ ու մեզ ասաց այդ մասին։ Այդ ժամանակ տղաս որոշեց բաժանվել նրանից, քանի որ հայտնի չէր` այդ ամբողջ ընթացքում որտեղ և ում հետ էր եղել», – ասում է Ալեքսանյանը։

Կինն ասել է, որ ընկերուհու տանն է եղել, բայց նրան չեն հավատացել։ Ամուսնու ընտանիքը հետ չի ընդունել, իսկ որոշ ժամանակ անց փոքրիկին փոխանցել են նրան։ Այդ պահին երեխայի մեկ տարին էլ դեռ չէր լրացել։

«Եթե իմանայինք... Մենք ոչ մի դեպքում երեխային չէինք տա նրան։ Բայց ո՞վ կարող էր մտածել, որ այդպես կվարվի», – վշտացած ասում է փոքրիկի պապը։

Ալեքսանյանի խոսքով` իրենք կվերցնեին աղջկան, եթե հարսը հրաժարվեր մայրական իրավունքից. չեն ցանկացել շփում ունենալ կնոջ հետ, իսկ Անին ուզել է, որ երեխային թողնի ամուսնու ընտանիքում ու ժամանակ առ ժամանակ այցելի նրան։

 Шествие протестующих в Гюмри (21 апреля 2018) - Sputnik Արմենիա
Գյումրիում սպանված փոքրիկի պարանոցին կիսաշրջազգեստ է փաթաթված եղել. սարսափելի դեպքի մանրամասները

Երբ դստերը նրան են տվել, կինը որոշել է մանկատուն տանել (Անին ամուսնու մորը գրել է` երեխային մանկատուն է հանձնում, որպեսզի Երևան գնա աշխատելու)։ Երեխային մանկատուն հանձնելու համար պետք է եղել, որ երկու ծնողն էլ գրավոր հրաժարվեն երեխայից, բայց հայրը չի համաձայնել։

Նշենք նաև, որ ամուսնու տնից հեռանալիս կինը վերցրել է իր բոլոր զարդերը։ Ամուսնալուծությունից հետո մի քանի օր ազգականի տանն է ապրել, հետո` հյուրանոցում։ Ավելի ուշ բնակարան է վարձել, երեք ամսվա գումարն էլ նախօրոք է տվել, թեև մեկ-երկու շաբաթ է այնտեղ ապրել։

Բազմաթիվ երեխաների փրկած տատի հետքերով՝ Գյումրի. նորվեգացի ռեժիսորի հայկական արմատները

Մի քանի անգամ Շիրակի մարզպետարան այցելելուց հետո կինը որոշել է իր մոտ պահել դստերը։ Մարզպետարանում խոստացել են օգնել ուտելիքով, հագուստով, գումարով ու նույնիսկ աշխատանքով։

«Մենք էլ էինք օգնում նրան, ամեն շաբաթ երեխայի համար կաթ ու տակդիր էինք գնում, գումար էինք տալիս», – ասում է մեր զրուցակիցը։

Նա ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող է կնոջը ստիպել նման քայլի դիմել։

«Չեմ հավատում, որ նա ունակ է նման դաժանության», – ասում է տղամարդը։

Ալեքսանյանի խոսքով` ընտանիքի անդամներից ոչ մեկը հարսի պահվածքում տարօրինակ բան չի նկատել։ Սակայն ենթադրում է, որ հեռանալուց որոշ ժամանակ առաջ գուցե կողմնակի կապ է ունեցել։

«երբ երեխան գիշերը քնում էր, նա կարող էր ականջակալներով, հեռախոսը ձեռքին ժամերով քայլել։ Երբ հարց էին տալիս, ասում էր` երաժշտություն է լսում։ Ոչ ոք առանձնապես նշանակություն չէր տալիս դրան։ Իսկ տղաս շատ էր հոգնում աշխատավայրում ու շուտ էր պառկում քնելու։ Պատահածից հետո Անիի անկողնու տակ չորս զույգ ականջակալ ենք գտել։ Իսկ քննիչները նրա մոտ անծանոթ հեռախոսահամար են գտել», – նշում է նա։

Отделение детской реанимации - Sputnik Արմենիա
Գյումրիում 3 տարի առաջ սպանված Ավետիսյանների դուստրն աղջիկ է ունեցել. նա կկրի փոքրիկ Հասմիկի անունը

Անին քննիչներին ասել է, որ ամուսնու ընտանիքում գիտեն` ինչ հեռախոսահամար է, բայց Ալեքսանյանն ասում է, որ դա սուտ է։

Արդո՞ք կինը որևէ մեկի հետ շփվել է։ Հնարավոր է` ինչ-որ աղանդով է տարվել։ Այս հարցերը հստակ պատասխան չունեն։ Նախկին սկեսրայրը ենթադրում է, որ գուցե ինչ–որ դեղորայքի կամ թմրանյութերի ազդեցության տակ է եղել։ Նրա խոսքով` չի բացառվում նաև, որ այդ սարսափելի հանցագործությունը բոլորովին էլ Անին չի գործել։

Տնից հեռանալուց հետո, մեր զրուցակցի խոսքով, կինն իրեն շատ ագրեսիվ է պահել։ Քննիչներին ասել է, որ չի զղջում արածի համար, քանի որ դա իր երեխան էր։

Քննությունը դեռ շարունակվում է, իսկ երիտասարդ կինը կալանքի տակ է։ Նրան 17–ից 27 տարվա ազատազրկում է սպառնում։

Լրահոս
0